Արմեն Գալջյան
Արմեն Գալջյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
2021 սեպտեմբերի 14 - 2023 հոկտեմբերի 10 | ||||
Նախորդող | Սուրեն Էյրամջյան | |||
| ||||
2023 հոկտեմբերի 10-ից | ||||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |||
Մասնագիտություն՝ | իրավաբան | |||
Ծննդյան օր | հունվարի 25, 1998 (26 տարեկան) | |||
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Արմեն Խաչատուրի Գալջյան (հունվարի 25, 1998, Երևան, Հայաստան), հայ քաղաքական գործիչ, իրավաբան։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար (2021-2023)։ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար։
Քաղաքական և հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմեն Գալջյանը մասնակցել է բազմաթիվ հասարակական-քաղաքական շարժումների, 2016 թվականին անդամագրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից հիմնադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 2017 թվականի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ եղել է «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների կողմից ստեղծված ԵԼՔ դաշինքի անդամ, ավագանու անդամի թեկնածու։ 2017 թվականի մայիս ամսին նշանակվել է Հայաստանի հանրապետության Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանի օգնական։ 2018 թվականի մարտի 31-ին միացել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի Գյումրու Վարդանանց հրապարակից մեկնարկած Իմ քայլը արշավին[1], որը ուղղված էր նախագահ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ։ Շարժումը 2018 թվականի ապրիլի 23-ին հանգեցրեց Սերժ Սարգսյանի հրաժարականին, իսկ 2018 թվականի մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը համաժողովրդական պահանջի արդյունքում խորհրդարանի կողմից ընտրվեց ՀՀ վարչապետ։ Շարժումը կոչվեց ոչ բռնի թավշյա հեղափոխություն, քանի որ կրում էր խաղաղ բնույթ բաց վեր պարզած ձեռքերի խորհրդանիշով։ 2018 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ստեղծված հասարակական գործիչների և Առաքելություն կուսակցության հետ համատեղ հիմնադրված Իմ քայլը դաշինքի ավագանու համամասնական ցուցակով ընտրվել է ավագանու անդամ[2]։ 2019 թվականի փետրվար ամսին նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի օգնական։ 2019 թվականի նոյեմբեր ամսին Երևանի ավագանու որոշմամբ ընտրվել է Երևանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ 2021 թվականի հունվարին դարձել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար[3] իսկ սեպտեմբեր ամսին ղեկավար[4]։ 2021 թվականի դեկտեմբերին նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի օգնական։ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։ 2023 թվականի հոկտեմբերի 10-ից Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2003-2011 թթ. սովորել է Երևանի Պուշկինի անվան հ. 8 միջնակարգ դպրոցում։ 2011-2014 թթ․ սովորել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան հ. 114 ավագ դպրոցում։ 2014-2018 թթ. սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ https://iravaban.net/204689.html
- ↑ https://iravaban.net/317218.html
- ↑ https://armenpress.am/arm/news/1042804/