Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիստակես Սեբաստացի
Ծնվել է անհայտ [ 1] Մահացել է անհայտ [ 1] Ազգություն հայ Մասնագիտություն գրիչ և կազմող
Արիստակես Սեբաստացի , Ռըստակես Սեբաստացի (անհայտ [ 1] - անհայտ [ 1] ), XIV -XV դարերի հայ գրիչ, կազմող։ Սովորել է Երզնկայի Ավագ վանքի դպրոցում՝ աշակերտելով ժամանակի նշանավոր վարդապետ Գեորգ Երզնկացուն ։ Աշխատել ու ստեղծագործել է հիմնականում Ավագ վանքում՝ զբաղվելով գրչության արվեստով ։ Իր դասընկեր Հովհաննես Երզնկացու հրավերով 1412 թվականից հետո եղել է Տաթևի , Հերմոնի և Եղվարդի վանքերում ։ Արիստակես Սեբաստացու գրչին է պատկանում «Խրատ ուսումնականաց անձանց» գործը, որ զետեղել է իր ընդօրինակած Գրիգոր Տաթևացու Ոսկեփորիկում ։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվում են Արիստակես Սեբաստացու 1405 թվականին և 1408 թվականին ընդօրինակած երկու Խազգիրք , Մանրուսմունքները (ձեռ․ № 753, 763), Հովհաննես Որոտնեցու Լուծմունք իմաստասիրական գրոց (1412 թվական, ձեռ․№ 1701) և Գրիգոր Տաթևացու Ոսկեփորիկ (1412 թվական, ձեռ․ № 5118) ժողովածուները։ Հայտնի են նաև Արիստակես Սեբաստացու 1383 թվականին ընդօրինակած Ավետարանը և 1409 թվականին՝ ժամագիրքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 62 )։