Արիստակես Սեբաստացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արիստակես Սեբաստացի
Ծնվել է14-րդ դար
Մահացել է15-րդ դար
Մասնագիտությունգիտնական

Արիստակես Սեբաստացի, Ռըստակես Սեբաստացի (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), XIV-XV դարերի հայ գրիչ, կազմող։ Սովորել է Երզնկայի Ավագ վանքի դպրոցում՝ աշակերտելով ժամանակի նշանավոր վարդապետ Գեորգ Երզնկացուն։ Աշխատել ու ստեղծագործել է հիմնականում Ավագ վանքում՝ զբաղվելով գրչության արվեստով։ Իր դասընկեր Հովհաննես Երզնկացու հրավերով 1412 թվականից հետո եղել է Տաթևի, Հերմոնի և Եղվարդի վանքերում։ Արիստակես Սեբաստացու գրչին է պատկանում «Խրատ ուսումնականաց անձանց» գործը, որ զետեղել է իր ընդօրինակած Գրիգոր Տաթևացու Ոսկեփորիկում։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվում են Արիստակես Սեբաստացու 1405 թվականին և 1408 թվականին ընդօրինակած երկու Խազգիրք, Մանրուսմունքները (ձեռ․ N։ N։ 753, 763), Հովհաննես Որոտնեցու Լուծմունք իմաստասիրական գրոց (1412 թվական, ձեռ․N։ 1701) և Գրիգոր Տաթևացու Ոսկեփորիկ (1412 թվական, ձեռ․N։ 5118) ժողովածուները։ Հայտնի են նաև Արիստակես Սեբաստացու 1383 թվականին ընդօրինակած Ավետարանը և 1409 թվականին՝ ժամագիրքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png