Արիս Մովսեսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արիս Մովսեսյան | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մարտի 22, 1966 (58 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բելգրադ, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն՝ | Սերբիա |
Մասնագիտություն՝ | սցենարիստ, քաղաքական գործիչ, կինոռեժիսոր և բլոգեր |
IMDb։ | ID 1416434 |
Արիս Մովսեսյան (սերբական կիրիլիցա՝ Арис Мовсесијан[1],մարտի 22, 1966, Բելգրադ, ՀՍՖՀ) սերբ ատամնաբույժ, գրող, սցենարիստ, կինոռեժիսոր, բլոգեր և քաղաքական գործիչ։ Նա այժմ ծառայում է որպես Նոր կուսակցություն, սոցիալ-լիբերալ քաղաքական կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մովսեսյանը ծնվել է 1966 թվականին Բելգրադում, որն այդ ժամանակ մաս էր կազմում Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության։ Նրա հայրական պապերը հայ էին, իսկ պապը ներգաղթել էր Հարավսլավիայի Թագավորություն[1]։
Նա « Ապորիա» կինոնկարի ռեժիսորն էր (2006) և « Սվետսկո Շուդովիչտե» -ի սցենարիստը (2003)[2]։
Նա նաև գրել է « Անձնավորություններ և գրողներ» գիրքը:[3]
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Մովսեսյանը « Նոր կուսակցություն» սոցիալական սոցիալ-լիբերալ քաղաքական կուսակցության քաղաքական խորհրդի նախագահն է[4]։
2016-ի Սերբիայի խորհրդարանական ընտրությունների համար նա ստացել է 148-րդ հորիզոնականը ՝ Դեմոկրատական կուսակցության, Նոր կուսակցության, Վոյվոդինայի Խորվաթների ժողովրդավարական դաշինքի և « Միասին Սերբիայի համար» ընտրական ցուցակում[5]։
2017-ին նա ասաց, որ վստահ է, որ Սերբիան մի օր կճանաչի, որ Թուրքիան ցեղասպանություն է իրականացրել հայերի նկատմամբ, սակայն ներկայումս դա չի անում Թուրքիայի հետ ամուր հարաբերությունների պատճառով[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Radovanović, Piše: Rade. «Vrteške u mojoj glavi». Dnevni list Danas (սերբերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Aris Movsesijan». IMDb. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «ARIS MOVSESIJAN – BIOGRAFIJA». Klikeri video blog. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Živković: Na sastanku opozicije o formiranju ideoloških kolona za naredne izbore». N1 Srbija (Serbian (Latin script)). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Kandidati za poslanike 2016: Lista Za pravednu Srbiju – Demokratska stranka (Nova, DSHV, ZZS)». Nedeljnik Vreme. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Vojvodine, Javna medijska ustanova JMU Radio-televizija. «Movsesijan: Srbija će osuditi genocid nad Jermenima». JMU Radio-televizija Vojvodine. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
|