Արինա Յակովլևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արինա Յակովլևա
Դիմանկար
Ծնվել էապրիլի 10 (21), 1758
ԾննդավայրՍույդա (ավան, Գատչինսկի շրջան), Koporye County, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 31 (օգոստոսի 12), 1828 (70 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՍմոլենսկի ուղղափառ գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդայակ և բուժքույր
 Arina Rodionovna Վիքիպահեստում

Արինա Ռոդիոնի Յակովլևա (ապրիլի 10, ապրիլի 10 (21), 1758, Սույդա (ավան, Գատչինսկի շրջան), Koporye County, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 31 (օգոստոսի 12), 1828, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), Հաննիբալների ընտանիքին պատկանող ճորտ, ով Ալեքսանդր Սերգեյևիչ Պուշկինի դայակն էր, նրա քրոջ՝ Օլգայի կերակրողը։ Պուշկինը իր ամբողջ կյանքում պահպանել է իր նուրբ, սիրող վերաբերմունքը նրա նկատմամբ, նվիրել բանաստեղծություններ, բազմիցս հիշատակել նամակներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Գեի նկարը «Ալեքսանդր Պուշկինը Միխայլովսկոե ավանում»

Ծնվել է 1758 թվականի ապրիլի 10-ին (21-ին) Սանկտ-Պետերբուրգ նահանգի Կոպորսկ կոմսության Սույդա ավանում։ Նրա մայրը՝ Լուկերյա Կիրիլլովան, և հայրը՝ Ռոդիոն Յակովլեվը (1728—1768 թթ.), ճորտեր էին և ունեին 7 երեխա։ Արինա նրան ասում էին տանը, իսկ իրական անունը՝ Իրինա կամ Իրինյա։

Որոշ հեղինակներ ենթադրում են, որ Արինա Յակովլևան Իժորայի կամ Չուխնայի ներկայացուցիչ էր։

Երեխա ժամանակ նա թվարվում էր որպես Սեմյոնովսկի գնդի լեյբ-գվարդիայի լեյտենանտ Ֆյոդոր Ալեքսեևվիչ Ապրակսինի (1733-1789 թթ.) ճորտ։ 1759 թվականին Աբրահամ Պյոտրի Հաննիբալը` Պուշկինի նախապապը, գնեց Ապրակսինից Սույդան և հարակից գյուղերը ճորտերի հետ միասին։ 1781 թվականին Արինան ամուսնացավ Ֆյոդոր Մատվեև ճորտի հետ (1756—1801 թթ.), և նրան թույլ տվեցին տեղափոխվել ամուսնու մոտ` Սոֆիյսկիյ կոմսության Կոբրինո ավան։ Ամուսնությունից հետո դարձավ գրողի պապի՝ Օսիպ Աբրահամի Հաննիբալի ճորտը։ Նա սկզբնական շրջանում գրողի մոր՝ Նադեժդա Հաննիբալի դայակն էր, հետո դարձավ նրա երեխաների դայակը. սկզբում Օլգայի, հետո Ալեքսանդրի և Լևի։

1792 թվականին Պուշկինի տատը՝ Մարիա Ալեքսեյի Հաննիբալը վերցրեց նրան որպես իր եղբոր Միքայելի որդու դայակը։ 1795 թվականին Մարիա Հաննիբալը նվիրեց նրան սեփական տնակ Կոբրինոյում անթերի ծառայության համար։ Օլգայի ծնվելուց հետո Արինա Յակովլևային վերցրեցին Պուշկինների ընտանիք, որտեղ նա աշխատում էր որպես դայակ իր բարեկամուհու կամ նույն ազգանունը կրող Ուլյանա Յակովլևայի հետ։

1807 թվականին Հաննիբալների ընտանիքը վաճառեց Պետերբուրգ նահանգի բոլոր հողերը ճորտերի հետ միասին և տեղափոխվեց Պսկովի նահանգ։

Արինա Յակովլևան «ամրացված էր» տերերին, ոչ թե հողին, այդ պատճառով նա «վաճառքից դուրս էր» ու տեղափոխվեց տերերի հետ միասին Պսկովի նահանգ։ 1824-1826 թվականներին, երբ Պուշկինը աքսորի մեջ էր, նա ապրում էր Միխայլովսկոեում։ Նրան բանաստեղծություններ է նվիրել ոչ միայն Պուշկինը, այլ նաև Յազիկովը։ Նրան ողջույններ էին փոխանցում նամակներում Պուշկինի ընկերները։

1818 թվականին Մարիա Իվանովնայի մահից հետո Արինա Յակովլևան ապրում էր Պուշկինների մոտ Պետերբուրգում, ամառը նրանց հետ միասին տեղափոխվում Պսկովի նահանգի Միխայլովսկոյեի կալվածքներում։ 1824-1826 թվականներին Արինա Յակովլևան գրեթե կիսում էր Պուշկինի աքսորը։ Հատկապես այդ շրջանում Պուշկինը մոտեցավ իր դայակի հետ։ Նա լսում էր նրա հեքիաթները, գրի էր առնում նրա բառերից ժողովրդական երգերը։ Բանաստեղծի խոսքերով՝ նա «Եվգենի Օնեգինի» Տատյանայի դայակի և Դուբրովսկիի դայակի «բնօրինակն էր»։ Ընդունված է համարել, որ Արինան նաև հանդիսանում է «Բորիս Գոդունովի» Քսենիայի մոր նախատիպը։

Պուշկինը վերջին անգամ տեսել է իր դայակին 1827 թվականի սեպտեմբերի 14-ին Միխայլովսկոյեում, մահից ինն ամիս առաջ։ Արինա Յակովլևա-«Իմ խեղճ երիտասարդության բարի ընկերուհի»-մահացել է 70 տարեկան հասակում, 1828 թվականի հուլիսի 31-ին կարճատև հիվանդությունից հետո Օլգա Պուշկինի տանը և թաղված է Սանկտ-Պետերբուրգի Սմոլենսկյան գերեզմանատանը։ Միայն վերջերս են գտել նրա գերեզմանատան տեղը, 1977 թվականից գերեզմանատան մուտքի մոտ տեղադրված է հուշատախտակ։

Հիշողություններ Արինա Յակովլևայից[խմբագրել | խմբագրել կոդը]

Արինա Յակովլևայի գորելյեֆը (Սերյակով, 1840-ականներ); Պուշկինի կենտրոնական թանգարան, Սանկտ-Պետերբուրգ
  • 1974 թվականին Կոբրինո ավանում Արինա Յակեվլեվայի տանը բացվել է «Պուշկինի դայակի տնակ» թանգարանը։
  • Արինա Յակովլևայի արձանները տեղադրված են Պսկովում, Բոլդինոյում, Կալուգա նահանգում, Վոսկրեսենսկոյե ավանում։

1911 թվականին Կապրի կղզու ռուս բնակիչներից մեկը փոխանցել է Մաքսիմ Գորկիին ոսկրի վրա փորագրված Պուշկինի դայակի դիմանկարը։ ՄԻնչև 1891 թվականը այն գտնվում էր Պսկովում, հետո ինչ-որ կերպ հայտնվել է Իտալիայում։ Գորկին փոխանցել է այն Պուշկինների հաջորդներին։

Պուշկինի նկարը, որը ենթադրաբար պատկերում է դայակին` երիտասարդ և ծեր տարիքներում:

Ազգանվան մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի ժամանակ, որպես ճորտ ազգանուն չի ունեցել, ըստ եկեղեցական կանոնների նա Ռոդիոնի է, այսինքն Ռոդիոնի դուստրն է, Յակովլևա է դարձել պուշկինաբանության մեջ, չնայած նրան կարելի է համարել նաև Մատվեևա։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ульянский А. И. Няня Пушкина. — СПб.: Факультет филологии и искусств СПбГУ, 2008. — 159 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]