Արթուր Գիննեսս
Արթուր Գիննեսս անգլ.՝ Arthur Guinness | |
---|---|
Ծնվել է | 1725[1] |
Ծննդավայր | Celbridge, Քիլդեր կոմսություն, Լենստեր |
Մահացել է | հունվարի 23, 1803[2][3] |
Մահվան վայր | Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Oughter Ard |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և բարեգործ |
Ամուսին | Olivia Whitmore?[4] |
Ծնողներ | հայր՝ Richard Guinness?[2][4], մայր՝ Elizabeth Read?[2][4] |
Երեխաներ | Arthur Guinness?[2][4], Elizabeth Guinness?[2], Hosea Guinness?[2][4], Edward Guinness?[2][4], Olivia Guinness?[2], Benjamin Guinness?[2], William Guinness?[2], Louisa Guinness?[2], John Grattan Guinness?[2] և Mary Anne Guinness?[2] |
Arthur Guinness Վիքիպահեստում |
Արթուր Գիննեսս (անգլ.՝ Sir Arthur Guinness, 1725[1], Celbridge, Քիլդեր կոմսություն, Լենստեր - հունվարի 23, 1803[2][3], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), իռլանդացի գարեջրագործ և բարեգործ, «Գիննեսս» անվանումը կրող գարեջրի արտադրությամբ զբաղվող «Arthur Guinness Son & Co» ընկերության հիմնադիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1752 թվականին՝ 27 տարեկան հասակում, արքեպիսկոպոս պապի՝ Փրայսից Արթուրին ժառանգած 100 ֆունտով Գիննեսսն սկսել է զարգացնել գարեջրագործական բիզնեսը։ 1755 թվականին Դուբլինից 17 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լեյքսլիփ գյուղում վարձակալել է 9000 տարեկան 4 ակր տարածք ունեցող հողատարածք[5], որի մոտ գտնվել է իր փոքր գարեջրատունը, տարեկան վճարել է 45 ֆունտ, և սկսել պատրաստել ու լցնել «Գիննեսս» անվանումը կրող գարեջուրը։ Հետագայում աշխարհահռչակ սև գարեջուր դարձած «Գիննեսս» թունդ պորտերն սկսել է պատրաստվել 1759 թվականից։
Մինչև այսօր պատմաբանները չեն կարող միանշանակ պատասխան տալ նրա ծննդավայրի և ամսաթվի վերաբերյալ, «Գիննեսս» ընկերությունը պնդում է, որ նա ծնվել է 1725 թվականի սեպտեմբերի 28-ին, սակայն Արթուր Գիննեսսի՝ Արդ լճում գտնվող տապանաքարի վրա գրված է, որ նա մահացել է 1803 թվականի հունվարի 23-ին՝ 78 տարեկան հասակում այսպիսով վկայելով, որ նա ծնվել է 1724 թվականին կամ 1725 թվականի սկզբին[6]։
1761 թվականին ամուսնացել է Օլիվյա Ուիթմորի հետ, ունեցել է 21 երեխա, որոնցից 10-ը ապրել են մինչև չափահաս տարիքը։ Նրա որդիներից երեքը հետագայում դարձել են գարեջրագործներ։ 1764 թվականին տեղափոխվել է Դուբլին, որտեղ քաղաքի հյուսիսում կառուցել է իր տունը[7]։ 1780-1790-ական թվականներին Գիննեսսն աջակցել է Հենրի Գրատանի քաղաքական հայացքներին, հիմնականում այն պատճառով, որ Գրատանն առաջարկել էր նվազեցնել գարեջրի հարկը[8]։ Արթուր Գիննեսսն Իռլանդական գարեջրագործական գիլդիայի չորս գարեջրագործներից մեկն էր, որը Դուբլինը ներկայացրել է 1760-ական թվականներից մինչև իր մահը։
Մահացել է 1803 թվականի հունվարին[9], թաղված է մոր կողքին[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Dictionary of Irish Biography — RIA.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Kindred Britain
- ↑ The Story: "1759: It begins with a signature" Արխիվացված 22 Հոկտեմբեր 2013 Wayback Machine Official web site. Retrieved< 22 October 2013.
- ↑ «Cold, Hard Football Facts.com: The Truth Hurts». Cold, Hard Football Facts. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ National Library of Ireland, Gardiner Papers, Mss. 36,501-36,626
- ↑ «Why Guinness is less Irish than you think». The Economist. 2014 թ․ մարտի 16. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Arthur Guinness, founder of the Dublin brewery, dies in 1803». IrishCentral.com (անգլերեն). 2017 թ․ հունվարի 23. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Corry, Eoghan and Tancred, Jim "The Annals of Ardclough" pp. 70–71 (2004)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Գիննեսս» հոդվածին։ |
|