Jump to content

Արթուր Գիննեսս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Գիննեսս
անգլ.՝ Arthur Guinness
Դիմանկար
Ծնվել է1725[1]
ԾննդավայրCelbridge, Քիլդեր կոմսություն, Լենստեր
Մահացել էհունվարի 23, 1803(1803-01-23)[2][3]
Մահվան վայրԴուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանOughter Ard
Մասնագիտությունձեռնարկատեր և բարեգործ
ԱմուսինOlivia Whitmore?[4]
Ծնողներհայր՝ Richard Guinness?[2][4], մայր՝ Elizabeth Read?[2][4]
ԵրեխաներArthur Guinness?[2][4], Elizabeth Guinness?[2], Hosea Guinness?[2][4], Edward Guinness?[2][4], Olivia Guinness?[2], Benjamin Guinness?[2], William Guinness?[2], Louisa Guinness?[2], John Grattan Guinness?[2] և Mary Anne Guinness?[2]
 Arthur Guinness Վիքիպահեստում

Արթուր Գիննեսս (անգլ.՝ Sir Arthur Guinness, 1725[1], Celbridge, Քիլդեր կոմսություն, Լենստեր - հունվարի 23, 1803(1803-01-23)[2][3], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), իռլանդացի գարեջրագործ և բարեգործ, «Գիննեսս» անվանումը կրող գարեջրի արտադրությամբ զբաղվող «Arthur Guinness Son & Co» ընկերության հիմնադիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արթուր Գիննեսսի տունը Թոմաս փողոցում

1752 թվականին՝ 27 տարեկան հասակում, արքեպիսկոպոս պապի՝ Փրայսից Արթուրին ժառանգած 100 ֆունտով Գիննեսսն սկսել է զարգացնել գարեջրագործական բիզնեսը։ 1755 թվականին Դուբլինից 17 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լեյքսլիփ գյուղում վարձակալել է 9000 տարեկան 4 ակր տարածք ունեցող հողատարածք[5], որի մոտ գտնվել է իր փոքր գարեջրատունը, տարեկան վճարել է 45 ֆունտ, և սկսել պատրաստել ու լցնել «Գիննեսս» անվանումը կրող գարեջուրը։ Հետագայում աշխարհահռչակ սև գարեջուր դարձած «Գիննեսս» թունդ պորտերն սկսել է պատրաստվել 1759 թվականից։

Մինչև այսօր պատմաբանները չեն կարող միանշանակ պատասխան տալ նրա ծննդավայրի և ամսաթվի վերաբերյալ, «Գիննեսս» ընկերությունը պնդում է, որ նա ծնվել է 1725 թվականի սեպտեմբերի 28-ին, սակայն Արթուր Գիննեսսի՝ Արդ լճում գտնվող տապանաքարի վրա գրված է, որ նա մահացել է 1803 թվականի հունվարի 23-ին՝ 78 տարեկան հասակում այսպիսով վկայելով, որ նա ծնվել է 1724 թվականին կամ 1725 թվականի սկզբին[6]։

1761 թվականին ամուսնացել է Օլիվյա Ուիթմորի հետ, ունեցել է 21 երեխա, որոնցից 10-ը ապրել են մինչև չափահաս տարիքը։ Նրա որդիներից երեքը հետագայում դարձել են գարեջրագործներ։ 1764 թվականին տեղափոխվել է Դուբլին, որտեղ քաղաքի հյուսիսում կառուցել է իր տունը[7]։ 1780-1790-ական թվականներին Գիննեսսն աջակցել է Հենրի Գրատանի քաղաքական հայացքներին, հիմնականում այն պատճառով, որ Գրատանն առաջարկել էր նվազեցնել գարեջրի հարկը[8]։ Արթուր Գիննեսսն Իռլանդական գարեջրագործական գիլդիայի չորս գարեջրագործներից մեկն էր, որը Դուբլինը ներկայացրել է 1760-ական թվականներից մինչև իր մահը։

Մահացել է 1803 թվականի հունվարին[9], թաղված է մոր կողքին[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 various authors Dictionary of Irish BiographyRIA.
  2. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 Lundy D. R. The Peerage
  3. 1 2 Roglo — 1997. — ed. size: 10000000
  4. 1 2 3 4 5 6 Kindred Britain
  5. The Story: "1759: It begins with a signature" Արխիվացված 22 Հոկտեմբեր 2013 Wayback Machine Official web site. Retrieved< 22 October 2013.
  6. «Cold, Hard Football Facts.com: The Truth Hurts». Cold, Hard Football Facts. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  7. National Library of Ireland, Gardiner Papers, Mss. 36,501-36,626
  8. «Why Guinness is less Irish than you think». The Economist. 2014 թ․ մարտի 16. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.
  9. «Arthur Guinness, founder of the Dublin brewery, dies in 1803». IrishCentral.com (անգլերեն). 2017 թ․ հունվարի 23. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  10. Corry, Eoghan and Tancred, Jim "The Annals of Ardclough" pp. 70–71 (2004)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Գիննեսս» հոդվածին։