Jump to content

Արամ Քոչարյան (կոմպոզիտոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Քոչարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Քոչարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Քոչարյան
Կոմպոզիտոր Արամ Քոչարյանի դիմանկարը (1959), նկարիչ՝ Եփրեմ Սավայան
Հիմնական տվյալներ
Ծնվել է1903 հոկտեմբերի 1 Վաղարշապատ
Մահացել էսեպտեմբերի 5, 1977(1977-09-05) (տարիքը 73) Երևան
ՄասնագիտությունԿոմ­պո­զի­տոր
երաժշտագետ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Արամ Կարապետի Քոչարյան (հոկտեմբերի 1, 1903(1903-10-01)[1] - սեպտեմբերի 5, 1977(1977-09-05)[1], Երևան), հայ կոմպոզիտոր, երաժշտագետ։ Արվեստագիտության թեկնածու (1965)։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Քոչարյանը ծնվել է Վաղարշապատում, 1903 թվականին։ 1929 թվականին ավարտել է Մոսկվայի Գլազունովի անվան երաժշտական տեխնիկումի կոմպոզիցիայի բաժինը և 1928-1931 թվականներին դասավանդել այդ տեխնիկումում։ 1929-1931 թվականներին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում։ 1945 թվականին էքստերն կարգով ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1934 թվականին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում հիմնադրել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտագիտահետազոտական կաբինետ և հայ երաժշտության պատմության ամբիոն։ 1934-1949 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1936 թվականին գլխավորել է Շամշադինի երաժշտագիտական արշավախումբը։ 1934-1942 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի պատմության և երաժշտագիտության բաժնի ավագ գիտաշխատող, 1942-1948 թվականներին՝ գիտական քարտուղար, 1960 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի պատմության ավագ գիտաշխատող։

Հեղինակ է հայ երաժշտությանը վերաբերող մի շարք աշխատությունների, կատարել է թարգմանություններ, ձայնագրել աշուղական սիրավեպեր, ժողովրդական և գուսանական երգեր (շուրջ 2000 նմուշ)։

Երաժշտագիտական աշխատանքներից են՝

  • «Հայ ժողովրդական երաժշտություն», 1939
  • «Հայաստանի հարվածային և փողային գործիքները», 1965
  • «Հայկական գուսանական երգեր», 1976

Հեղինակել է «Տերն ու ծառան» օպերան (ըստ Հովհաննես Թումանյանի, 1970), «Կանտատ խաղաղության, բարեկամության և աշխատանքի» (1955), երգեր, խմբերգեր, գործիքային երկեր, կատարել ժողովրդական և գուսանական երգերի մշակումներ[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. «Արամ Քոչարյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  3. «Արամ Կարապետի Քոչարյան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 476
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Քոչարյան (կոմպոզիտոր)» հոդվածին։