Արամ Դաստակյան
Արտաքին տեսք
Արամ Դաստակյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 21, 1895 |
Մահացել է | 1938 |
Մասնագիտություն | հեղափոխական |
Արամ Ավետիսի Դաստակյան (մարտի 21, 1895, գյուղ Վերին Ագուլիս (այժմ՝ Նախիջևանի Օրդուբադի շրջանի Յուխարի Այլիս) - 1938), հեղափոխական, պետական աշխատող։ 1919 թվականից Իրանի կոմունիստական կուսակցության (ԻԿԿ) անդամ։
1909-1919 թվականներին աշխատել է Դերբենդում, ապա՝ Իրանում, որտեղից արտաքսվել է հեղափոխական գործունեության համար։ Մասնակցել է իրանական կարմիր բանակի կազմավորմանը, ապա դրա շարքերում՝ Ռաշթում, Քուչեկ խանի կառավարության տապալմանը։ Հայաստան վերադառնալով՝ աշխատել է որպես Հայկոոպի Ջուլֆայի (Ջուղա), Նախիջևանի և Մեղրու բաժանմունքների լիազոր, Երևանի Բանկոոպի վարչության նախագահ։ 1932-1937 թվականներին եղել է ՀԽՍՀ մթերումների կոմիտեի լիազոր, մատակարարման ժողկոմի տեղակալ, ներքին առևտրի ժողկոմ։
Ընտրվել է ՀԿԿ ԿԿ, ՀԽՍՀ ԿԳԿ-ի և ՀԱՄԽ-ի անդամ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 296)։ |