Արամ Դաստակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արամ Դաստակյան
Ծնվել էմարտի 21, 1895(1895-03-21)
Մահացել է1938
Ազգությունհայ
Մասնագիտությունհեղափոխական

Արամ Ավետիսի Դաստակյան (մարտի 21, 1895, գյուղ Վերին Ագուլիս (այժմ՝ Նախիջևանի Օրդուբադի շրջանի Յուխարի Այլիս) - 1938), հեղափոխական, պետական աշխատող։ 1919 թվականից Իրանի կոմունիստական կուսակցության (ԻԿԿ) անդամ։ 1909-1919 թվականներին աշխատել է Դերբենդում, ապա՝ Իրանում, որտեղից արտաքսվել է հեղափոխական գործունեության համար։ Մասնակցել է իրանական կարմիր բանակի կազմավորմանը, ապա նրա շարքերում՝ Ռաշթում, Քուչեկ խանի կառավարության տապալմանը։ Հայաստան վերադառնալով՝ աշխատել է որպես Հայկոոպի Ջուլֆայի, Նախիջևանի և Մեղրու բաժանմունքների լիազոր, Երևանի Բանկոոպի վարչության նախագահ։ 1932-1937 թվականներին եղել է ՀԽՍՀ մթերումների կոմիտեի լիազոր, մատակարարման ժողկոմի տեղակալ, ներքին առևտրի ժողկոմ։ Ընտրվել է ՀԿԿ ԿԿ, ՀԽՍՀ ԿԳԿ-ի և ՀԱՄԽ-ի անդամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 296 CC-BY-SA-icon-80x15.png