Արամ Գրիգորյան (գրականագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Գրիգորյան
Ծնվել էսեպտեմբերի 28, 1930(1930-09-28)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 5, 2022(2022-03-05)[1] (91 տարեկան)
Երևան, Հայաստան[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)ՀԳՄ, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ և Հայ-Ռուսական համալսարան
Գործունեության ոլորտբանասիրություն
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և ՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1953)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1970) և ակադեմիկոս (1996)
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ

Արամ Պարույրի Գրիգորյան (սեպտեմբերի 28, 1930(1930-09-28), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 5, 2022(2022-03-05)[1], Երևան, Հայաստան[1]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1970), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)[2], ԽՍՀՄ գրողների միության անդամ (1967)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Գրիգորյանը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 28-ին Թիֆլիսում։ 1953 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1979-1988 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության քարտուղար, 1958-1963 թվականներին՝ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող, 1964-1971 թվականներին՝ ավագ գիտաշխատող, 1971-1989 թվականներին՝ բաժնի վարիչ, 1989-1994 թվականներին՝ փոխտնօրեն, 2000-2004 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ[3]։ 1994 թվականից Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի խմբի ղեկավար։ 2003 թվականից Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի Ռուսական բանասիրության ինստիտուտի գիտական ղեկավար, «ՌՀՀ բանբերի» խմբագրական-հրատարակչական խորհրդի անդամ[4]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական աշխատությունները վերաբերում են գրականության տեսությանը, հայ գրականության պատմությանը և ազգային առանձնահատկություններին[5]։ Նրա ավելի քան հարյուր հոդվածներ լույս են տեսել գիտական և գրական տարբեր պարբերականներում, այդ թվում նաև մոսկովյան այնպիսի հեղինակավոր հրատարակություններում, ինչպիսիք են «Վոպրոսի լիտերատուրի», «Դրուժբա նարոդով», «Լիտերատուրնայա գազետա», «Սովետսկայա կուլտուրա»։ Առանձին մի խումբ են կազմում մոսկովյան ակադեմիական տարբեր հատորյակներում տպագրվածները, այդ թվում՝ «Խորհրդային բազմազգ գրականության պատմության» յոթհատորյակում, «Միասնություն», «ԽՍՀՄ գրողների համագումարները» և «Հայ գրականության պատմություն» հատորյակներում[6]։ ԽՄԿԿ անդամ 1959 թվականից։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան
  • ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1985 թ.)
  • Պուշկինի անվան մեդալ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եղիշե Չարենց, 1959։
  • Поэзия Егише Чаренца. А. П. Григорян, АН АрмССР, Ин-т лит. им. М. Абегяна, Ереван, Изд-во АН АрмССР, 1961.
  • Եղիշե Չարենցի պոեզիան, 1961։
  • Шекспир Адамяна. Р. В. Зарян, Пер. с арм. А. П. Григорян. Ереван, Айпетрат, 1964.
  • Գեղարվեստական ոճի պրոբլեմները, ռուսերեն, 1966։
  • Проблемы художественного стиля. Ар. Григорян, АН АрмССР, Ин-т лит. им. М. Абегяна, Ереван, Изд-во АН АрмССР, 1966.
  • Театральные связи: Сборник / Сост. Р. Н. Капланян, Ред. А. П. Григорян, Арм. театр. о-во, Ин-т искусств АН АрмССР, Ереван, Б. и., 1972.
  • Գրական ժանրեր։ Պատմական զարգացումը և ժամանակակից վիճակը, Էդ. Ջրբաշյան, Յու. Փանյան, Հ. Մարգարյան, Հ. Մարգունի, խմբ.՝ Ար. Գրիգորյան, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1973։
  • Художественный стиль и структура образа. Ар. Григорян, [Отв. ред. С. К. Даронян], АН АрмССР, Ин-т лит. им. М. Абегяна, Ереван, Изд-во АН АрмССР, 1974.
  • Գեղարվեստական ոճի և պատկերի կառուցվածքը, ռուսերեն, 1974։
  • Ավանդույթները և գեղարվեստական զարգացումը։ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատ, 1976 (համահեղինակ)։
  • Քննադատությունը և գրական պրոցեսը։ Օգնություն դասախոսին, Ա. Պ. Գրիգորյան, «Գիտելիք» ընկերություն ՀԽՍՀ, Երևան, Ա. հ., 1979:
  • Սովետահայ գրականության պոետիկան։ Գրական-տեսական ուսումնասիրություններ, Գիտությունների ակադեմիա, Հայկական ԽՍՀ, Գրականության ինստիտուտ Մ. Աբեղյանի անվան, Երևան, ՀԽՍՀ ԳԱԱ հրատ., 1980 (համահեղինակ)։
  • Հին Արևելքի պոեզիա։ [Եգիպտոսի, Միջագետքի, Հեթիթական թագավորության, Պաղեստինի, Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի, Ճապոնիայի քնարերգության նմուշներ], Կազմ. և խմբ.՝ Հ. Ա. Էդոյան, Գրախոս.՝ Ա. Պ. Գրիգորյան, Գ. Մ. Նալբանդյան, Երևանի պետական համալսարան, Երևան, Եր. համալս. հրատ., 1982:
  • Եղիշե Չարենցը և 1920-ական թվականների սովետահայ պոեզիան։ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1983 (համահեղինակ)։
  • Գրական երկի կառուցվածքի վերլուծությունը, ռուսերեն, 1984։
  • Ընտիր երկեր։ Վիպակներ, պատմվածքներ, Երևան, Սովետական գրող, 1985 (համահեղինակ)։
  • Ոճային որոնումները և գրական զարգացումը, ռուսերեն, 1987։
  • Գեղարվեստական մեթոդ և գրական պրոցես = (Ուսումնասիրությունների ժող.), Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1990:
  • Эстетический идеал и природа образа. Анна Акопова, Отв. ред.: А. П. Григорян, НАН РА. Ин-т лит-ры им. М. Абегяна, Ереван, Гитутюн, 1994.
  • Վահան Տերյանի տաղաչափական համակարգը։ Էդ. Մ. Ջրբաշյան, խմբ.՝ Ա. Պ. Գրիգորյան, Երևան, Պարբերական, 1995։
  • Наедине с ушедшим: Калейдоскоп воспоминаний: Кн. 1, Я. И. Хачикян, Отв. ред. А. П. Григорян, Ереван, Айагитак, 2002 (համահեղինակ)։
  • Հայ գրականության ազգային առանձնահատկությունները։ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, Գիտությունների ազգային ակադեմիա, Երևան, Գիտություն, 2003 (համահեղինակ)։
  • Հայոց նորագույն գրականություն։ Պատմության ուրվագիծ, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, Երևան, Գիտություն, 2004 (համահեղինակ)։
  • Գրական երկի ամբողջականությունը, ռուսերեն, 2004։
  • Целостность литературного произведения. А. П. Григорян, Отв. ред. А. В. Маргуни, НАН РА, Ин-т лит. им. Абегяна, Рос.-арм. (славян.) ГУ, Ереван, Изд-во РАУ, 2004[7].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Կյանքից հեռացել է բանասիրական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Արամ Գրիգորյանը
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
  3. Արամ Գրիգորյան
  4. «Տարիների սահմանից այն կողմ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Գրիգորյանի ծննդյան 8-ամյակի առթիվ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  6. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
  7. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Արամ Գրիգորյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռադիկ Մարտիրոսյան, Վլադիմիր Բարխուդարյան, «Ազգ», 05.10.2010 թ.,«Ականավոր գրականագետը» (ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Գրիգորյանի ծննդյան 80-ամյակի առթիվ) պատմաբանասիրական հանդես № 1, 2010, էջ 385-386
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Գրիգորյան (գրականագետ)» հոդվածին։