Արաբկիրի բարբառ
Արտաքին տեսք
Արաբկիրի բարբառ, հայերենի կը ճյուղի բարբառ։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոսվում էր Փոքր Հայքի հարավային մասում՝ Արաբկիր, Տիվրիկ, Կյուրին, Տարենտե, ինչպես և Կեսարիայի ու Յոզղատի գյուղերից մի քանիսում։ Գրաբարին մոտ գծեր ունի։ Գործիականը կազմվում է օք-ով, սահմանական ներկան և անկատարը կազմվում են գա, գօ, գու մասնիկներով (նախադաս կամ ետադաս), որոնք ձայնավորով սկսվող բայերի մոտ կրկնվում են (գա գէրթամ)։ Շարունակական ներկան և անկատարը կազմվում են ընը, նը(ը) մասնիկներով (գէրթամ ընը). ապառնին՝ դի (ձայնավորի մոտ՝ դ մասնիկով(դէրթամ)[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մելիք Ս. Դավիթ-բեկ, Արաբկիրի գաւառաբարբառը, Վիեննա, 1919։
- Աճառյան Հրաչյա, Հայ բարբառագիտություն, Մոսկվա-Նոր Նախիջևան, 1911։
- Ջահուկյան Գևորգ, Հայ բարբառագիտության ներածություն, Երևան, 1972։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 677)։ |