Արա Նազարեթյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարեթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արա Նազարեթյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1950 (74 տարեկան) |
Ծննդավայր | Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արձակագիր |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Արա Նազարեթյան Վիքիքաղվածքում |
Արա Հարությունի Նազարեթյան (օգոստոսի 10, 1950, Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (1998)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Տպագրվել է 1965 թվականից։ Մասնակցել է Արցախյան ազատամարտին, խմբագրել բանակային «Զինավոր» թերթը։ Նրա նովելները, պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ուկրաիներեն, արաբերեն և տպագրվել են ԱՄՆ-ում, Լեհաստանում, Վրաստանում, Ռուսաստանում[1][2]
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարմիր խնձորներ 60-րդ հորիզոնականից, Երևան, 2010։
- Հանդարտ պատմվածքներ, Երևան, 2003։
- Ռազմավար պատմվածքներ, Երևան, 2001։
- Մահկանացուներ, Երևան, 1995։
- Տապան, Երևան, 1991։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գարնանային թեթև պատմություն» պատմվածք՝ «Համահայկական պատմվածք» մրցանակ, 2010
- «Ռազմավար պատմվածքներ» ժողովածու՝ ՀԳՄ «Տարվա լավագույն արձակ» մրցանակ, 2001
- «Էկզոտիկ պատմություն» («Բագատել») նովել՝ գրողների միջազգային ՊԷՆ ընկերակցության հանրապետական մրցանակ, 2001
- «Հետախուզում մարտով» պատմվածք՝ գրողների միջազգային ՊԷՆ ընկերակցության հանրապետական մրցանակ, 2008
- «Հայ գրականության բարեկամներ» մրցանակ, 1996
- ՀԳՄ Գրիգոր Զոհրապի անվան մրցանակ, 1996