Ավքսենտի Ցագարելի
Ավքսենտի Ցագարելի վրաց.՝ ავქსენტი ცაგარელი | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 9 (21), 1857[1] |
Ծննդավայր | Digomi, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | օգոստոսի 12 (25), 1902[1] (45 տարեկան) |
Վախճանի վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][1] |
Մասնագիտություն | դերասան և դրամատուրգ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ուշագրավ աշխատանքներ | Q100495711? և Խանումա |
Avksenti Tsagareli Վիքիպահեստում |
Ավքսենտի Անտոնի Ցագարելի (վրաց.՝ ავქსენტი ცაგარელი, 9 (21) փետրվարի, 1857, Դիգոմի - 12 (25) օգոստոսի, 1902, Թիֆլիս), վրացի դրամատուրգ, ռեժիսոր և դերասան։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունը «Խանումա» պիեսն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավքսենտի Ցագարելին ծնվել է 1857 թվականի փետրվարի 9-ին (21-ին) Դիգոմի բնակավայրում[3]։
Սովորել է հոգևոր սեմինարիայում։ Վաղ տարիքից սիրել է վրացական թատրոնը։
1878 թվականին հրատարակվում է Ցագարելիի առաջին պիեսը՝ «Հիմա ժամանակներն ուրիշ են» (բեմադրվել է 1879 թվականին, 1965 թվականին պիեսի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը), որ հասարակության ու մամուլի կողմից արժանացավ ջերմ ընդունելության։ Պոետական տաղանդն ու հումորի զգացումն ավելի վառ դրսևորվեցին նրա հետագա պիեսներում՝ «Խանում» (կամ «Խանումա») (բեմադրվել է 1882 թվականին, թարգմանվել է հայերեն ու ռուսերեն), «Մայկո», «Ցիմբիրելի» (1886), «Խնամախոս», «Բայկուշ», «Մայր վրացուհի», «Ինչով գաս, նրանով էլ կգնաս» (բեմադրվել է 1902 թվականին) և այլն։
Մոտիկից ծանոթ լինելով հայ-վրացական կյանքին՝ Ցագարելին ստեղծել է Թիֆլիսի հասարակության ներկայացուցիչների բավական ռեալիստական կերպարներ։ Ցագարելին նաև կատարել է դրամատիկական երկերի թարգմանություններ. վրացական թատրոնի համար նա թարգմանել է շուրջ 20 պիեսներ, այդ թվում՝ Ալեքսանդր Օստրովսկու ստեղծագործություններից։
Ապրուստը հոգալու համար Ցագարելին դերասանական ու գրական գործունեությանը զուգահեռ որպես կայարանապետ աշխատել է Անդրկովկասի երկաթգծում։
Իր կյանքի վերջին երկու տարիները Ցագարելին անցկացրել է Թիֆլիսում, որտեղ մասնակցել է «Մոամբե» ու «Ցնոբիս-Պուրցելի» թերթերի հրատարակությանը։
Այդտեղ Ցագարելին տպագրել է իր հուշերը վրացական թատրոնի մասին ու մի քանի պիեսներ։ Նովո Սենակիում տպագրվում են նրա երկերի երկու հատորները (1899)։
Ավքսենտի Ցագարելիի ստեղծագործությունը արժևորել են Իլյա Ճավճավաձեն ու Ալեքսանդր Օստրովսկին։
Ավքսենտի Ցագարալիի կինն էր դրամատիկական թատրոնի դերասանուհի Նատո Գաբունիան[4]։
Ցագարելիի պիեսների հիման վրա են ստեղծվել՝
- Վիկտոր Դոլիձեի «Քեթո և Կոտե» կատակերգական օպերան,
- «Քեթո և Կոտե», «Հիմա ժամանակներն ուրիշ են» ֆիլմերը,
- Դրամատիկական մեծ թատրոնի «Խանումա» ներկայացումը, որ հեռուստատեսության համար նկարահանվել է 1978 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Цагарели Ав. // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 8.
- ↑ 2,0 2,1 Цагарели Авксентий Антонович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Большая Советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 28. Франкфурт - Чага. 1978. 616 стр., илл.; 32 л. илл. и карт. (стб. 1289)
- ↑ Театральная энциклопедия. Гл. ред. С. С. Мокульский. Т. 1 - М.: Советская энциклопедия, А - «Глобус», 1961, 1214 стб. с илл., 12 л. илл. (стб. 1067-1068)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Энциклопедического словаря Брокгауза и Ефрона (1890-1907).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավքսենտի Ցագարելի» հոդվածին։ |
|