Ավետ Ադոնց
Արտաքին տեսք
Ավետ Ռոբերտի Ադոնց | |
---|---|
Ծնվել է | 1963 դեկտեմբերի 27 |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ |
Ավետ Ռոբերտի Ադոնց (դեկտեմբերի 27, 1963[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (2014-2019)։ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (2019-2021)։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980 թ. ավարտել է Երևանի Ա. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը։
- 1985 թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը։
- 1991 թ. անցել է բանկային գործի դասընթացներ Ժնևի UBS բանկում։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1985 թ. - ՀԽՍՀ Պետպլանին կից տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում որպես տնտեսագետ։
- 1985-1986 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
- 1987-1991 թթ. աշխատել է ՀԽՍՀ Պետպլանին կից տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, ապա գիտական խմբի ղեկավար։
- 1991 թ. - ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարության գլխավոր մասնագետ, ապա նախարարի օգնական։
- 1993 թ. անցել է դիվանագիտական դասընթացներ Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանում։
Դիվանագիտական ծառայությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992-1994 թթ. աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում որպես երկկողմ տնտեսական հարաբերությունների բաժնի երկրորդ քարտուղար։
- 1994-1996 թթ. - Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար։
- 1996-1998 թթ. - աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում որպես միջազգային տնտեսական կազմակերպությունների բաժնի վարիչ։
- 1998-2001 թթ. - Եվրամիությունում ՀՀ առաքելության խորհրդական, ապա արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար։
- 2002-2007 թթ. - ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ։
- 2009 թ. մայիսի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[2]։
- 2009 թ. մայիսի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով, նշանակվել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել)[3]։
- 2009 թ. նոյեմբերի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով, նշանակվել է Նիդեռլանդների թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրյուսել)[4]։
- 2010 թ. փետրվարի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով, նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրյուսել)[5]։
- 2011 թ. փետրվարի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Նիդեռլանդների թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[6]։
- 2014 թ. օգոստոսի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Բելգիայի Թագավորությունում և, համատեղության կարգով, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի և Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պարտականություններից[7]։
- 2014 թ. օգոստոսի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)[8]։
- 2019 թվականի հունվարի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով հետ է կանչվել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից[9]։
- 2019 թվականի հունվարի 29-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ[10]։ Սեփական դիմումի համաձայն այդ պաշտոնը լքել է 2021 թվականի հունիսի 8-ին[11]։
Քաղաքական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
- 2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[12]։
Դիվանագիտական աստիճանները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկրորդ քարտուղար (1993)։
- Առաջին քարտուղար (1996)։
- Խորհրդական (2001)։
- Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար (2003)։
- Արտակարգ և լիազոր դեսպան (2007)։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Նախորդող - |
ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ավետ Ադոնց 2002 - 7 հունիսի 2007 |
Հաջորդող Գագիկ Ղալաչյան |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնց 7 հունիսի 2007 - 26 մայիսի 2009 |
Հաջորդող Նաիրա Զոհրաբյան |
Նախորդող Վիգեն Չիտեչյան |
Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնց 26 մայիսի 2009 - 5 օգոստոսի 2014 |
Հաջորդող Թաթուլ Մարգարյան |
Նախորդող Վիգեն Չիտեչյան |
Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Ավետ Ադոնց 27 մայիսի 2009 - 5 օգոստոսի 2014 |
Հաջորդող Թաթուլ Մարգարյան |
Նախորդող Վիգեն Չիտեչյան |
Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնց 7 նոյեմբերի 2009 - 8 փետրվարի 2011 |
Հաջորդող Ձյունիկ Աղաջանյան |
Նախորդող Վիգեն Չիտեչյան |
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնց 20 փետրվարի 2010 - 5 օգոստոսի 2014 |
Հաջորդող Թաթուլ Մարգարյան |
Նախորդող Խորեն Տերտերյան (ժ/հ) |
Իսպանիայի թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնց 5 օգոստոսի 2014 - 11 հունվարի 2019 |
Հաջորդող ներկայումս պաշտոնովարում է |
|
|
|
|
|
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://pace.coe.int/en/members/6019
- ↑ Ա. Ադոնցին Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
- ↑ Ա. Ադոնցին Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար նշանակելու մասին
- ↑ Ա. Ադոնցին Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
- ↑ Ա. Ադոնցին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին
- ↑ Ա. Ադոնցին Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
- ↑ Ա. ԱԴՈՆՑԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ա. ԱԴՈՆՑԻՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «ԱԳ նախարարի 3 տեղակալներն ազատվել են պաշտոնից». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին.
- ↑ ԱԴՈՆՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ