Ավագ քույրը (ֆիլմ)
Ավագ քույրը ռուս.՝ Старшая сестра | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | մելոդրամա |
Թվական | 1966 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գեորգի Նատանսոն |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Վոլոդին |
Դերակատարներ | Տատյանա Դորոնինա, Նատալյա Տենյակովա և Միխայիլ Ժարով |
Երաժշտություն | Վլադլեն Չիստյակով |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 102 րոպե |
«Ավագ քույրը» (ռուս.՝ «Старшая сестра»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է Գեորգի Նաթանսոնը 1966 թվականին Ալեքսանդր Վոլոդինի «Իմ ավագ քույրը» պիեսի հիման վրա[1]։
Ֆիլմի պրիմիերան կայացել է 1967 թվականի մարտի 6-ին։ Տատյանա Դորոնինայի մասնակցությամբ մելոդրամաների եռերգության առաջին էկրանաորումն է, որին հետևում են «Երեք բարդի Պլյուչշիխայում» (ռուս.՝ «3 тополя на Плющихе», 1967) և «Եվս մեկ անգամ սիրո մասին» (ռուս.՝ «Ещё раз про любовь», 1968) ֆիլմերը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիդիան ու Նադեժդան վաղուց ապրում են իրենց քեռու խնամակալության տակ, որը նրանց վերցրել է մանկատնից։ Քեռին անկեղծորեն երազում է երջանիկ կյանք զարմուհիների համար, և աղջիկները միշտ հետևում են նրա խորհուրդներին հակառակ իրենց ճակատագրին։ Այսպես, ավագ քույրը՝ Նադեժդան, հրաժարվում է իր երազանքից և անում ամեն ինչ, որ կրտսերը դառնա դերասանուհի, սակայն տարիներ անց ինքն է հայտնվում թատրոնում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տատյանա Դորոնինա – Նադեժդա Գեորգիևնա Ռյազաևա, ավագ քույրը[2]
- Նատալյա Տենյակովա – Լիդա Ռյազաևա, կրտսեր քույրը
- Միխայիլ Ժարով – Դմիտրի Պետրովիչ Ուխով, Նադյայի և Լիդիայի քեռին
- Վիտալի Սոլոմին – Կիրիլ
- Լեոնիդ Կուրավլյով – Վոլոդյա
- Վալենտինա Շարիկինա – Շուրա, Կիրիլի կինը
- Եվգենի Եվստիգնեև – Օգորոդնիկով, Նադյայի ղեկավարը
- Օլեգ Բասիլաշվիլի – Օլեգ Մեդինսկի, ընդունող հանձնաժողովի անդամ, թատրոնի ռեժիսոր
- Իննա Չուրիկովա – Կախարդ, Նելլի
Էպիզոդներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոֆյա Պիլյավսկայա – ընդունող հանձնաժողովի անդամ
- Պավել Մասսալսկի – Պավել Վլադիմիրովիչ, ընդունող հանձնաժողովի անդամ
- Ալեքսանդրա Դանիլովա – Նադյայի գործընկեր
- Վիկտոր Իլիչյով – դիմորդ
- Ն. Խրուստալյովա – Նադյայի գործընկեր
- Վիկտոր Մարկին – Վիկտոր, ընդունող հանձնաժողովի անդամ
- Վ. Զովոդով – Ֆեդյա
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Վոլոդին
- Բեմադրությունը՝ Գեորգի Նատանսոնի
- Գլխավոր օպերատոր՝ Վալերի Վլադիմիրով
- Գլխավոր նկարիչ՝ Սեմյոն Ուշակով
- Կոմպոզիտոր՝ Վլադլեն Չիստյակով
- Հնչյունային օպերատոր՝ Վենիամին Կիրշենբաում
Նկարահանումների վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի նատուրալ նկարահանումները տեղի են ունեցել Լենինգրադում, ներքին դրվագները նկարահանվել են «Մոսֆիլմի» տաղավարներում։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տատյանա Դորոնինան ճանաչվել է 1967 թվականի լավագույն դերասանուհի «Սովետսկի էկրան» ամսագրի հարցման արդյունքում։
- Ֆիլմում Տատյանա Դորոնինայի հերոսուհին կատարում է «Եվ ես երիտասարդ աղջիկ էի...» երգը Ռոբերտ Բըրնսի «Ուրախ աղքատները» շարքից (անգլ.՝ The Jolly Beggars, 1785) Էդուարդ Բագրիցկու թարգմանությամբ, երաժշտությունը՝ անհայտ հեղինակի։
- Ֆիլմում Վալենտինա Շարիկինայի հերոսուհին (Շուրա, Կիրիլի կինը) ներկայացնում է առակ Լենկթեմուրի մասին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Кинопарк — киноафиша Минска». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Мелодия»: Поёт Татьяна Доронина (миньон 1969, ГД 0001479-80) Արխիվացված 2008-12-09 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Натансон Г. 320 страниц про любовь и кино. Мемуары последнего из могикан (отрывок)(չաշխատող հղում)
|