Թանգարանը հիմնել է 1992 թվականին Էլի Բորովսկին սեփական հավաքածուն ներկայացնելու համար։ 1981 թվականին Երուսաղեմ այցելության ընթացքում հյուրանոցում նա ծանոթացել էր Բաթյա Վայս անունով մի կնոջ հետ, ով էլ առաջարկել է իրեն տեղափոխել իր հավաքածուն Իսրայել Տորոնտոյում դրա համար թանգարան ստեղծելու փոխարեն, ինչպես դա ի սկզբանե էր նախատեսված։ Բաթյա Վայսի աջակցության շնորհիվ Բորովսկուն ներկայացրել էին Երուսաղեմի քաղաքապետ Թեդի Քոլեքին, որի հետագա աջակցության շնորհիվ Երուսաղեմում բացվեց Աստվածաշնչյան երկրների թանգարանը։