Գիվատ Ռամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գիվատ Ռամ
Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունը, հետևի պլանում՝ Իսրայելի բանկ

Գիվատ Ռամ (եբր.՝ גִּבְעַת רָם‎), շրջան կենտրոնական Երուսաղեմում: Գիվատ Ռամում են գտնվում Իսրայելի կարևորագույն ազգային հաստատություններից շատերը, այդ թվում` Քնեսեթը, Իսրայելի թանգարանը (ինչպես նաև մասնավոր Աստվածաշնչյան երկրների թանգարանը), Գերագույն դատարանը, Իսրայելի բանկը, Եբրայերենի ակադեմիան, Իսրայելի ազգային գրադարանը, Երուսաղեմի հրեական համալսարանի կամպուսներից մեկը և կառավարական բազմաթիվ գրասենյակներ:

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամը Ռիկուզ Մեֆակդիմ-ի (եբր.՝ גבעת ריכוז-מפקדים‎) եբրայերեն հապավումն է, գրական՝ սպաների ժողով, հետևաբար Գիվատ Ռամ նշանակում է Սպաների ժողովի բլուր[1][2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երուսաղեմի հրեական համալսարանի Էդմոնդ Ջ. Սաֆրա կամպուս
Երուսաղեմն ըստ Պաղեստինյան հետազոտության, 1945-1946

Մինչև 1948 թվականը Պաղեստինյան հետազոտության թիմի նկարած քարտեզներում այս տարածքը նշվում էր որպես Կարամ էս Սիլա: Անունը ցույց է տալիս, որ դա եղել է Կարամ (խաղողի դաշտ), որը պատկանել է Սալայի (שלה ի սկզբանե կարող էր լինել סלע or سلع) ընտանիքին կամ խաղողի դաշտը քարհանքի մոտ:

Նախքան 1948 թվականին Իսրայելի Անկախության պատերազմը, հյուսիսում տարածքը արաբներին հայտնի էր որպես Շեյխ Բադր: 1949 թվականի դեկտեմբերին Իսրայելի կառավարությունը Դավիդ բեն Գուրիոնի գլխավորությամբ որոշում է ընդունել Երուսաղեմում կառավարական շրջան կառուցելու մասին: Ընտրվել է քաղաքի արևմուտքում գտնվող Գիվատ Ռամ բլուրը, որը Գադնա երիտասարդական գումարտակների հավաքատեղին էր: Երեք գագաթից կազմված տեղայնքում ստեղծվելու էր շենքերի երեք խումբ՝ կառավարական շրջան, համալսարանական կամպուս և թանգարան[3]:

Քնեսեթը, Իսրայելի կառավարական գրասենյակները և Իսրայելի գերագույն դատարանը գտնվում են Գիվատ Ռամում, ինչպես նաև մշակութային հաստատություններ, ինչպիսիք են Իսրայելի թանգարանը, Աստվածաշնչյան երկրների թանգարանը[4], Բլումֆիլդի գիտական թանգարանը[5], Իսրայելի ազգային գրադարանը[6] և Միջազգային գիտաժողովների կենտրոնը:

Binyanei HaUma (Միջազգային գիտաժողովների կենտրոն) և հյուրանոց Գիվատ Ռամում

Շրջանի հյուսիսային հատվածում՝ գիտաժողովների կենտրոնի և համալսարանի միջև ընկած տարածքում, որտեղ կառավարական գերատեսչություններն են, պաշտոնապես հայտնի է որպես Կիրյատ Հա-Լեոմ: Այս շրջանում իրականացվում է բնակարանային նոր ծրագիր[7]: Այստեղ է գտնվում նաև Wohl վարդերի պարտեզը:

Բարձր տեխնոլոգիական գյուղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիվատ Ռամ բարձր տեխնոլոգիական գյուղը ստեղծվել է Երուսաղեմի զարգացման գերատեսչության և Երուսաղեմի հրեական համալսարանի հետ համատեղ: Այն Իսրայելում առաջին բարձր տեխնոլոգիական պարկերից մեկն է, որը կառուցվել է ակադեմիական հետազոտությունների կենտրոնների հարևանությամբ: Այն հիմք է ապահովում տեխնոլոգիական նորաստեղծ ընկերությունների համար[8]:

Հնագիտական գտածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հնագիտական պեղումն իրականացվել է նախքան Բինյանեյ Հա-Ումայի (գիտաժողովների կենտրոն) կառուցումը, 1949 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Մ. Ավի-Յոնահի կողմից, որը հայտնաբերել է Հերովդես I Մեծի ժամանակաշրջանի տարբեր չափերի ջրանցքներ, լողավազաններ, Տասներորդ հռոմեական լեգիոնի դրոշմով աղյուսներ ու հախճասալիկներ, վանքի մնացորդներ:

1968 թվականի մայիս-հունիս ամիսներին, նախքան Բինյանեյ Հա-Ումայից հարավ նոր հյուրանոցի (այն ժամանակ՝ Հիլթոն) կառուցումը, Ավի Յոնահը երկրորդ անգամ պեղումներ կատարեց: Նա հայտնաբերեց օվալաձև բրուտագործական և ջրի խորը ամբար: Տարածքը ծածկված էր սվաղի հաստ շերտով, որի վրա հայտնաբերվել են խոշոր հավանգներ և բազմաթիվ աղյուսներ, որոնց վրա կան Տասներորդ լեգիոնի դրոշմներ:

Բինյանեյ Հա-Ումայից արևելք նոր միջազգային գիտաժողովների կենտրոնի աշխատանքների ընթացքում Իսրայելի հնագիտական գերատեսչության անունից 1992 թվականի ապրիլ-սեպտեմբեր ամիսներին իրականացվել են պեղումներ, սակայն ավտոկայանատեղի մոտ 60%-ը արդեն փորել են բուլդոզերները:

1993 թվականի հուլիսին հյուսիսարևմտյան անկյունում անցկացված փոքրիկ պեղման ժամանակ հայտնաբերվել են Տասներորդ լեգիոնի թրծավառարանը և բյուզանդական ժամանակաշրջանի խճանկարային հատակ[9]:

Երուսաղեմի հրեական համալսարանի ստադիոնԵբրայերենի ակադեմիաԵրուսաղեմի երաժշտության և պարի ակադեմիաՔնեսետՍուրբ Խաչի տաճարԽաչի հովիտԻսրայելի ազգային գրադարանWohl վարդերի պարտեզԳրքի տաճարԵրուսաղեմի Սուրբ տաճարի մոդելըԱստվածաշնչյան երկրների թանգարանԻսրայելի ֆինանսների նախարարությունԻսրայելի ներքին գործերի նախարարությունԻսրայելի բանկԵրուսաղեմի հրեական համալսարանի միջնակարգ դպրոցԱմերիկա-հրեական միացյալ բաշխման կոմիտեԲլումֆիլդի գիտական թանգարանԵրուսաղեմի բուսաբանական այգիներՌակայի անվան ֆիզիկայի ինստիտուտKiryat HaMemshalaԵրուսաղեմի հրեական համալսարանԻսրայելի թանգարան
Գիվատ Ռամի տեսքը տիեզերքից, 2013 թվականի օգոստոս: Պատկերն ունի բացատրություններ: Տեղաշարժելով մկնիկը պատկերի վրա՝ կտեսնեք կառույցի անունը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Yad Ben Zvi website (Hebrew)»։ Ybz.org.il։ Վերցված է 2013-01-20 
  2. «Jerusalem Municipality website»։ Jerusalem.muni.il։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-22-ին։ Վերցված է 2013-01-20 
  3. «givat ram - Google Search»։ www.google.com։ Վերցված է 22 April 2018 
  4. «Jewish Pride: Prime Minister's Son Wins Bible Contest»։ Israelnationalnews.com։ Վերցված է 2013-01-20 
  5. «International dictionary of university histories: edited by Carol Summerfield and Mary Elizabeth Devine»։ Books.google.com։ Վերցված է 2013-01-20 
  6. Aryeh Dayan։ «New chapter in a sad saga»։ Haaretz։ Վերցված է October 1, 2008 
  7. Paul Widen (October 22, 2010)։ «A luxury we can't afford»։ Jerusalem: The Jerusalem Post։ Վերցված է 2011-065-13 
  8. «JDA - Development Of Employment And Industrial Parks»։ www.jda.gov.il։ Վերցված է 22 April 2018 
  9. «Binyanei Ha'Uma - The Shelby White - Leon Levy Program for Archaeolog…»։ archive.is։ 23 June 2012։ Արխիվացված օրիգինալից-ից 23 June 2012-ին։ Վերցված է 22 April 2018