Աստերոլինոն աստղաձև
Աստերոլինոն աստղաձև | |
Աստերոլինոն աստղաձև | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հավամրգածաղկավորներ (Ericales) |
Ընտանիք | Գնարբուկազգիներ (Primulaceae) |
Ենթաընտանիք | Միրսինայիններ (Myrsinoideae) |
Ցեղ | Lysimachia |
Տեսակ | Աստերոլինոն աստղաձև (L. linum-stellatum) |
Միջազգային անվանում | |
Lysimachia linum-stellatum |
Աստերոլինոն աստղաձև (լատին․՝ Asterolinon linum–stellatum), գնարբուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1-5 (10) սմ բարձրությամբ միամյա խոտաբույս է։ Երկարավուն ձվաձև տերևները դասավորված են հակադիր։ Մազանման ծաղկակոթերը պտղի ժամանակ աղեղաձև կորացած են։ Բաժակի մասերը աստղաձև են և չռված։ Պսակը դեղնասպիտակավուն է[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հայտնի է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Ալդարա)։ Աճում է նաև Արևելյան Անդրկովկասում, Ղրիմում, միջերկրածովյան ավազանի երկրներում և Հարավարևմտյան Ասիայում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ծովի մակարդակից 900-1100 մ բարձրությունների վրա, ստորին լեռնային գոտում, քարքարոտ լանջերին և ֆրիգանանման բուսականության մեջ։ Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում` ապրիլ-մայիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա 10 կմ²-ից պակաս տարածման և բնակության շրջաններով։ Տեսակին սպառնում է աճելավայրերի պայմանների փոփոխություն՝ կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման և ենթակառուցվածքի զարգացման հետ։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիայի հավելվածներում։
Պահպանություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստերոլինոն աստղաձև» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստերոլինոն աստղաձև» հոդվածին։ |
|
|