Jump to content

Ասկար Մամին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասկար Մամին
 
Կուսակցություն՝ Նուր Օտան և Amanat?
Կրթություն՝ Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտություն՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 23, 1965(1965-10-23) (59 տարեկան)
Ծննդավայր Աստանա, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ղազախստան
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան Medal of Labour medal "10 years of the Constitution of Kazakhstan" «Աստանայի 10 տարի» մեդալ
Order of Holy Prince Daniel of Moscow 3rd class
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Ճանաչման Խաչ Նազարբաևի շքանշան Բարիս շքանշան Order of Kurmet և «Դուստլիկ» շքանշան

Ասկար Մամին (ղազ.՝ Асқар Ұзақбайұлы Мамин, հոկտեմբերի 23, 1965(1965-10-23), Աստանա, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախ քաղաքական գործիչ. Ղազախստանի վարչապետը՝ 2019 թվականի փետրվարի 25-ից։

Ղազախստանի Հանրապետության վարչապետի առաջին տեղակալ[1], զբաղեցրել է Աստանա քաղաքի ակիմայի, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարի (2005-2006) պաշտոնները, 2019 թվականի փետրվարի 25-ից զբաղեցնում Է Ղազախստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Վարչապետի պարտականությունները կատարել է փետրվարի 21-ից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասկար Մամինը ծնվել է 1965 թվականին։ Ավարտել է Սելինոգրադի ինժեներաշինարարական ինստիտուտը, Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսական ակադեմիան ինժեներ-շինարար, տնտեսագետ մասնագիտությամբ։ Ծագել է արգին ցեղի կանջիգալա ցեղից[2]։

Աշխատանքային գործունեությունը սկսել է Ցելինտյաժստրոյ տրեստում որպես մոնտաժող։ 1996 թվականից մինչև 2008 թվականը՝ Աստանա քաղաքի ակիմայի առաջին տեղակալ, տրանսպորտի և հաղորդակցության փոխնախարար, Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի առաջին փոխնախարար, տրանսպորտի և հաղորդակցությունների նախարար, Աստանա քաղաքի ակիմ։

Ղազախստանի մրցանակներ