Ասիական ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասիական ընկերություն
Տեսակհասարակական կազմակերպություն և մշակութային կազմակերպություն
Երկիր Օսմանյան կայսրություն
Հիմնադրվածհունվարի 1, 1877[1]
Լուծարված1900[1]
Գլխադասային գրասենյակՍտամբուլ, Օսմանյան կայսրություն[1]
ՀիմնադիրՌեթեոս Պերպերյան[1], Գրիգոր Զոհրապ[1] և Արփիար Արփիարյան[1]

Ասիական ընկերություն, մշակութային կազմակերպություն։ Հիմնվել է 1877 թվականին, Կոստանդնուպոլսում։ Ատենապետներն են եղել Ռեթեոս Պերպերյանը, Գրիգոր Զոհրապը, Արփիար Արփիարյանը։ 1878 թվականին պոլսեցի և գավառից եկած պանդուխտ հայերի համար կազմակերպությունը բացել է կիրակնօրյա դասընթացներ, գրականություն նվիրել Վանի, Զեյթունի դպրոցներին։ 1883-1888 թվականներին հրատարակել է «Երկրագունդ» գրական գիտական ամսաթերթը (խմբագիրներ՝ Հակոբ Պարոնյան, Եղիա Տեմիրճիպաշյան)։ Գործել է մինչև 1900 թվականը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պողոսյան Ե., Պատմություն հայ մշակութային ընկերություններու, հ. 1, Վնն., 1957, էջ 474-76
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 561
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։