Առավոտյան հիվանդագին վիճակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առավոտյան հիվանդագին վիճակ
Տեսակախտանիշ կամ նշան և Հղիության բարդություններ
ՊատճառԱնհայտ
Հիվանդության ախտանշաններՍրտխառնոց, փսխում
Բժշկական մասնագիտությունՄանկաբարձություն
ՀՄԴ-9643.0
ՀՄԴ-10O21.0
Անվանվել էԱռավոտյան հիվանդություն
ՀոմանիշներՍրտխառնոց և փսխում հղիության ընթացքում, հղիության հիվանդություն, գեստոզ
ԱխտորոշումՀիմնվելով ախտանիշների վրա, հերքելով այլ հիվանդությունները
ԲուժումԴեղամիջոցներով
ԲարդություններՎերնիկեի էնցեֆալոպաթիա, կերակրափողի պատռվածք
ԿանխարգելումՊրենատալ վիտամիններ
ՍկիզբըՀղիության 4-րդ շաբաթ
ՏևողությունՄինչև հղիության 16-րդ շաբաթ
Հանդիպման հաճախականությունՀղիների մոտ 75 %-ը
 Morning sickness Վիքիպահեստում

Առավոտյան հիվանդագին վիճակ, հղիության ընթացքում առավոտյան անհարմարության, սրտխառնոցի զգացումն է և կարող է ուղեկցվել փսխումով։ Այն հանդիսանում է հղիության առաջին և հիմնական ախտանշանը։ Չնայած անվանմանը կարող է սկսվել և շարունակվել ամբողջ օրվա ընթացքում։ Որպես կանոն այս ախտանշանները ի հայտ են գալիս հղիության 4-ից 16-րդ շաբաթներում։ Ըստ համաշխարհային տվյալների 10 % կանանց մոտ այն շարունակվում է մինչ հղիության 20-րդ շաբաթը[1][2]։

Պատճառ և ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատճառը դեռևս հստակ պարզ չէ, սակայն կա կանխավարկած, որ այն կապված է հորմոնալ ֆոնի փոփոխության հետ, իսկ ավելի հստակ պատճառը արյան մեջ խորիոնալ գոնադոտրոպինի մակարդակի բարձրացումն է[3]։ Ոմանք կարծում են, որ այս երևույթը օգտակար է էվոլյուցիոն տեսանկյունից[1]։ Պետք է ախտորոշել միայն մնացած բոլոր հստակ պատճառները հերքելուց հետո։ Սովորաբար գլխացավը, ցավը որովայնում և տենդը այս դեպքում պետք է բացակայեն։

Կանխարգելում և բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրենատալ վիտամինների ընդունումը հղիությունը պլանավորելիս նշանակալիորեն կարող է նվազեցնել այս խնդրի հետ առնչվելու հավանականությունը[4]։ Թեթև դեպքերում հատուկ բուժման կարիք չկա` խորհուրդ է տրվում ուղղակի պահպանել հատուկ սննդակարգ[2][3][4]։ Եթե պահանջվում է դեղորայքային բուժում ապա ցանկալի է օգտագործել Պիրիդոքսին/Դոքսիլամին համակցումը[4][5]։ Կան շատ քիչ ապացույցներ, սակայ նշվում է, որ կոճապղպեղը նույնպես կարող է արդյունավետ լինել[4][6]։ Ծանր դեպքերում, երբ ոչինչ արդյունք չի տվել կարելի է փորձել բուժումը մեթիլպրեդլիզոլոնով[4]։ Զոնդով կերակրումը կարող է կիրառվել այն կանանց շրջանում, որոնք ունեն արտահայտված քաշի կորուստ[4]։

Կանխատեսում, համաճարակաբանություն, պատմություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավոտյան սրտխառնոցը հանդիպում է 70-80% հղի կանանց մոտ[5][7]։ Իսկ 60%-ի շրջանում նկարագվում են նաև փսխումներ[1]։ Առավոտյան հիվանդագին վիճակը բացասաբար է անրադառնում կյանքի որակի վրա, բերում է աշխատունակաության նվազման և հանգեցնում առողջապահական նպատակներով ծախսերի[4]։ Որպես կանոն թեթև և միջին ձևերը չեն ազդում երեխայի առողջության վրա։ Ծանր դեպքերի մեծամասնությունն էլ նույնպես կարող են ունենալ լավ կանխատեսում։ Առաջացող բարդությունները Վերնիկեի էնցեֆալոպաթիան և կերակրափողի պատռումն են[1]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց 66 %-ի մոտ դիտվում է սրտխառնոց և փսխում, մինչ 33 %-ի դեպքում առկա է միայն սրտխառնոց[1]։

Պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավոտյան հիվանդագին վիճակի հստակ պատճառը դեռևս պարզ չէ[1]։ Չնայած ոմանք կարծում են, որ այն կապված է հոգեբանական վիճակի հետ, այս վարկածը ապացուցված չէ[1]։

Սրտխառնոց և փսխում կարող է առաջանալ նաև հղիության ոչ նորմալ ձևերի դեպքում[8]։

Ախտաֆիզիալոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորմոնալ փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղիության ժամանակ փսխման ախտաֆիզիոլոգիան։

Պաշտպանական մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավոտյան հիվանդագին վիճակը կարող է լինել բնական ընտրության հետևանք, որպես պաշտպանական մեխանիզմ։ Հնարավոր է, որ նման կերպով երեխան պաշտպանվում է մոր օրգանիզմի տոքսիններից (թույներից)։ Այս տեսությունը վկայող փաստերն են[12][13]`

  • Առավոտյան հիվանդագին վիճակը ունի մեծ տարածում հղի կանանց շրջանում։ Այն ներկայացվում է որպես հարմարողական գործառույթ, սակայն այնուամենայնիվ այն ախտաբանական է։
  • Երեխայի խոցելիությունը թույների նկատմամբ ամենաբարձր կետում է հղիության 3-րդ ամսում ինչն էլ համընկնում է առավոտյան հիվանդագին վիճակների առաջացման հետ։
  • Կա կապ սննդում թույների քանակի և նրանց հոտի կամ համի սրտխառնոց առաջացնելու հատկության մեջ։

Հղիները, որոնց մոտ չի նկարագրվում առավոտյան հիվանդագին վիճակ ունեն պտուղը կորցնելու ավելի մեծ ռիսկ[14]։ Վարկածը առաջադրվել է քանզի նման կանայք կարող են ավելի շատ օգտագործել այնպիսի սնունդ, որը կարող է վնասել պտղին[15]։

Բացի նրանից, որ առավոտյան նկարագրվող սրտխառնոցը և փսխումները կարող են պաշտպանել պտղին` դրանք պաշտպանում են նաև մորը։ Հղի կնոջ իմունային համակարգը հղիության ընթացքում թուլանում է բացառելու համար մոր օրգանիզմի կողմից պտղի մերժումը` որպես օտար հյուսվածք[16]։ Դրա պատճառով կենդանական ծագման մթերքները, որորնք կարող են պարունակել մակաբույծներ և մանրէներ կարող են խիստ վնասակար լինել մոր համար։ Կան տվյալներ, որ ամենից հաճախ հիվանդագին վիճակ առաջացնում են հենց կենդանական ծագման մթերքները այդ թվում մսամթերքը և ձկնեղենը[17]։

Եվ եթե ապացուցվի, որ առավոտյան հիվանդագին վիճակների հիմքում հենց պաշտպանական մեխանիզմներն են, ապա հակափսխեցուցիչ դեղամիջոցները կհամարվեն վնասակար, քանզի այդ թույները մնալով կնոջ օրգանիզմում կբերեն պտղի տարատեսակ արատների և շեղումների առաջացման և անգամ կարող են հղիության ընդհատման` վիժման պատճառ դառնալ։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չկա հստակ ապացույց ի օգուտ որևէ միջամտության արդյունավետության այս խնդրի բուժման հարցում[18]։

Դեղամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք հակափսխեցուցիչ դեղեր բավականին արդյունավետ են և անվտանգ են հղիության դեպքում։ Դրանք են` Պիրիդոքսին Դոքսիլամին համակցումը, հակահիստամինային դեղամիջոցները ինչպիսիք են դիֆենհիդրամինը, մետոկլոպրամիդը և ֆենոթիազինները` օրինակ պրոմետազինը[19][20]։ Ինչ վերաբերվում է արդյունավետությանը ապա հստակ չէ մեկի առավելությունը մյուսների նկատմամբ[19]։ Միացյալ Նահանգներում և Կանադայում Պիրիդոքսին/Դոքսիլամին համակցումը միակ հաստատված դեղամիջոցային միջամտությունն է հղիության ընթացքում առաջացող սրտխառնոցի և փսխման դեմ[20]։

Օնդանսետրոնը արդյունավետ է, սակայն մեծ է վտանգը պտղի մոտ այնպիսի արատների առաջացման ինչպիսին է <<Գայլի երախը>>[21]: Հստակ և որակյալ տվյալները շատ քիչ են[19]։ Մետոկլոպրամիդը նույնպես կիրառական է և բավականին լավ է ընդունվում հղիների կողմից առանց հստակ կողմնակի ազդեցությունների[22]։ Կորտիկոստերոիդների օգտագործման արդյունավետությունը ակնհայտ չէ[23]։

Ալտերնատիվ բժշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հետազոտություններ և տվյալներ խոսում են կոճապղպեղի արդյունավետության օգտին, սակայն տեղեկություններն ու ապացույցները սակավաթիվ են և իրարամերժ[4][6][18][24]։ Կան մտավախություններ կապված նրա հակամակարդիչ ազդեցության հետ[25][26]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թալիդոմիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թալիդոմիդը ստեղծվել է և սկսվել է նշանակվել Արևմտյան Գերմանիայում, որպես առավոտյան հիվանդագին վիճակի բուժում, սակայն հանվել է գործածությունից, երբ պարզ է դարձել դրա ազդեցությունը պտղի վրա և արատներ առաջացնելու հատկությունը[27]։ Միացյալ Նահանգների դեղամիջոցների վերահսկման վարչությունը երբևիցե չի հաստատել Թալիդոմիդը, որպես առավոտյան հիվանդագին վիճակի բուժում[28]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Practice Bulletin No. 153: Nausea and Vomiting of Pregnancy». Obstetrics and Gynecology. 126 (3): e12–24. September 2015. doi:10.1097/AOG.0000000000001048. PMID 26287788.
  2. 2,0 2,1 «Pregnancy». Office on Women's Health. 2010 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. 3,0 3,1 Festin, M (2009 թ․ հունիսի 3). «Nausea and vomiting in early pregnancy». BMJ Clinical Evidence. 2009. PMC 2907767. PMID 21726485.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «Practice Bulletin Summary No. 153: Nausea and Vomiting of Pregnancy». Obstetrics and Gynecology. 126 (3): 687–8. September 2015. doi:10.1097/01.aog.0000471177.80067.19. PMID 26287781.
  5. 5,0 5,1 Koren, G (December 2014). «Treating morning sickness in the United States--changes in prescribing are needed». American Journal of Obstetrics and Gynecology. 211 (6): 602–6. doi:10.1016/j.ajog.2014.08.017. PMID 25151184.
  6. 6,0 6,1 Matthews, A; Haas, DM; O'Mathúna, DP; Dowswell, T (2015 թ․ սեպտեմբերի 8). «Interventions for nausea and vomiting in early pregnancy». The Cochrane Database of Systematic Reviews (9): CD007575. doi:10.1002/14651858.CD007575.pub4. PMID 26348534.հրապարակում բաց հնարավորություն
  7. Einarson, Thomas R.; Piwko, Charles; Koren, Gideon (2013 թ․ հունվարի 1). «Prevalence of nausea and vomiting of pregnancy in the USA: a meta analysis». Journal of Population Therapeutics and Clinical Pharmacology. 20 (2): e163–170. ISSN 1710-6222. PMID 23863545.
  8. Verberg, MF; Gillott, DJ; Al-Fardan, N; Grudzinskas, JG (2005). «Hyperemesis gravidarum, a literature review». Human Reproduction Update. 11 (5): 527–39. doi:10.1093/humupd/dmi021. PMID 16006438.
  9. Lagiou, P; Tamimi, R; Mucci, LA; Trichopoulos, D; Adami, HO; Hsieh, CC (April 2003). «Nausea and vomiting in pregnancy in relation to prolactin, estrogens, and progesterone: a prospective study». Obstetrics and Gynecology. 101 (4): 639–44. doi:10.1016/s0029-7844(02)02730-8. PMID 12681864.{{cite journal}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. Elizabeth Bauchner; Wendy Marquez. «Morning Sickness: Coping With The Worst». NY Metro Parents Magazine. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 6-ին.
  11. Niebyl, Jennifer R. (2010). «Nausea and Vomiting in Pregnancy». New England Journal of Medicine. 363 (16): 1544–1550. doi:10.1056/NEJMcp1003896. PMID 20942670.
  12. Nesse, Randolphe M; Williams, George C (1996). Why We Get Sick (1st ed.). New York: Vintage Books. էջեր 290.
  13. Pepper GV, Craig Roberts S (October 2006). «Rates of nausea and vomiting in pregnancy and dietary characteristics across populations». Proceedings of the Royal Society B. 273 (1601): 2675–2679. doi:10.1098/rspb.2006.3633. PMC 1635459. PMID 17002954.
  14. Chan, Ronna L.; Olshan, A. F.; Savitz, D. A.; Herring, A. H.; Daniels, J. L.; Peterson, H. B.; Martin, S. L.; և այլք: (2010 թ․ սեպտեմբերի 22). «Severity and duration of nausea and vomiting symptoms in pregnancy and spontaneous abortion». Human Reproduction. 25 (11): 2907–12. doi:10.1093/humrep/deq260. PMC 3140259. PMID 20861299. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 13-ին.
  15. Sherman, Paul W.; Flaxman, Samuel M. (2002). «Nausea and vomiting of pregnancy in an evolutionary perspective». Am J Obstet Gynecol. 186 (5): S190–S197. CiteSeerX 10.1.1.611.7889. doi:10.1067/mob.2002.122593. PMID 12011885.
  16. Haig, David (October 1993). «Genetic conflicts in human pregnancy». Quarterly Review of Biology. 68 (4): 495–532. doi:10.1086/418300. PMID 8115596.
  17. Flaxman, Samuel M.; Sherman, Paul W. (June 2000). «Morning sickness: a mechanism for protecting mother and embryo». Quarterly Review of Biology. 75 (2): 113–148. doi:10.1086/393377. PMID 10858967.
  18. 18,0 18,1 Matthews, A; Haas, DM; O'Mathúna, DP; Dowswell, T (2015 թ․ սեպտեմբերի 8). «Interventions for nausea and vomiting in early pregnancy». The Cochrane Database of Systematic Reviews (9): CD007575. doi:10.1002/14651858.CD007575.pub4. PMID 26348534.
  19. 19,0 19,1 19,2 Jarvis, S; Nelson-Piercy, C (2011 թ․ հունիսի 17). «Management of nausea and vomiting in pregnancy». BMJ (Clinical Research Ed.). 342: d3606. doi:10.1136/bmj.d3606. PMID 21685438.
  20. 20,0 20,1 Clark SM, Dutta E, Hankins GD (September 2014). «The outpatient management and special considerations of nausea and vomiting in pregnancy». Semin Perinatol. 38 (14): 496–502. doi:10.1053/j.semperi.2014.08.014. PMID 25267280.
  21. Koren, G (October 2012). «Motherisk update. Is ondansetron safe for use during pregnancy?». Canadian Family Physician. 58 (10): 1092–3. PMC 3470505. PMID 23064917.
  22. Tan, PC; Omar, SZ (April 2011). «Contemporary approaches to hyperemesis during pregnancy». Current Opinion in Obstetrics and Gynecology. 23 (2): 87–93. doi:10.1097/GCO.0b013e328342d208. PMID 21297474.
  23. Poon, SL (October 2011). «Towards evidence-based emergency medicine: Best BETs from the Manchester Royal Infirmary. BET 2: Steroid therapy in the treatment of intractable hyperemesis gravidarum». Emergency Medicine Journal. 28 (10): 898–900. doi:10.1136/emermed-2011-200636. PMID 21918097.
  24. Thomson, M.; Corbin, R.; Leung, L. (2014). «Effects of Ginger for Nausea and Vomiting in Early Pregnancy: A Meta-Analysis». The Journal of the American Board of Family Medicine. 27 (1): 115–122. doi:10.3122/jabfm.2014.01.130167. ISSN 1557-2625. PMID 24390893.
  25. Borrelli F, Capasso R, Aviello G, Pittler MH, Izzo AA (2005). «Effectiveness and safety of ginger in the treatment of pregnancy-induced nausea and vomiting». Obstetrics and Gynecology. 105 (4): 849–56. doi:10.1097/01.AOG.0000154890.47642.23. PMID 15802416.
  26. Tiran, Denise (Feb 2012). «Ginger to reduce nausea and vomiting during pregnancy: Evidence of effectiveness is not the same as proof of safety». Complementary Therapies in Clinical Practice. 18 (1): 22–25. doi:10.1016/j.ctcp.2011.08.007. ISSN 1744-3881. PMID 22196569.
  27. Cohen, Wayne R., ed. (2000). Cherry and Merkatz's complications of pregnancy (5th ed.). Lippincott Williams & Wilkins. էջեր 124. ISBN 9780683016734.
  28. Bren L (2001 թ․ փետրվարի 28). «Frances Oldham Kelsey: FDA Medical Reviewer Leaves Her Mark on History». FDA Consumer. U.S. Food and Drug Administration. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առավոտյան հիվանդագին վիճակ» հոդվածին։