Ապակե առաստաղ (անգլ.՝ glass ceiling),փոխաբերություն, որն օգտագործվում է ներկայացնելու համար այն անտեսանելի պատնեշը, որը թույլ չի տալիս հասարակության որևէ հատվածին (սովորաբար կանանց) որոշակի դիրքից վերև բարձրանալ հիերարխիայում[1]։
Փոխաբերությունն առաջին անգամ օգտագործվել է ֆեմինիստների կողմից՝ կապված հաջողակ կանանց կարիերայի խոչընդոտների հետ[2][3]։ ԱՄՆ-ում հայեցակարգը երբեմն ընդլայնվում է՝ անդրադառնալով փոքրամասնություն կազմող կանանց, ինչպես նաև փոքրամասնություն կազմող տղամարդկանց առաջընթացի խոչընդոտներին[2][4]։ Սպիտակամորթ մեծամասնություն ունեցող երկրներում փոքրամասնության մաս կազմող կանանց համար հաճախ շատ ավելի դժվար է «կոտրել ապակե առաստաղը», քանի որ նրանք գտնվում են երկու պատմականորեն մարգինալացված խմբերի՝ կանանց և գունավոր մարդկանց «խաչմերուկում»[5]։ Արևելյան Ասիայի և Արևելյան Ասիայի ամերիկյան լրատվականները հորինել են «բամբուկե առաստաղ» տերմինը՝ նշելու այն խոչընդոտները, որոնց բախվում են բոլոր արևելաասիացի ամերիկացիները իրենց կարիերայու առաջընթաց ունենալու համար[6][7]։ Նմանապես, բազմաթիվ խոչընդոտների են բախվում փախստականներն ու ապաստան հայցողները նշանակալից աշխատանք փնտրելիս, ինչը կոչվում է «կտավային առաստաղ»[8]։
↑"Demarginalising the Intersection of Race and Sex: A Black Feminist Critique of Anti-discrimination Doctrine, Feminist Theory, and Anti-racist Politics" by Kimberlé Crenshaw in Framing Intersectionality, edited by Helma Lutz et al. (Ashgate, 2011).