Jump to content

Աու քեռին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աու քեռին
ռուս.՝ Дядюшка Ау
Տեսակմուլտիպլիկացիոն ֆիլմերի շարք
Ժանրհեքիաթ
ՌեժիսորԻոսիֆ Դոուկշա, Մայա Բուզինովա, Լիդիա Սուրիկովա և Մարիա Մուատ
ՍցենարիստԷդուարդ Ուսպենսկի և Hannu Mäkelä?
ՀնչյունավորումԱլեքսանդր Գրավե, Վասիլի Լիվանով, Վլադիմիր Ֆերապոնտով, Անատոլի Շչուկին, Boris Levinson?, Սվետլանա Կրյուչկովա և Ալեքսանդր Լենկով
ԵրաժշտությունԱլեքսանդր Ժուրբին
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունԷկրան
Թվական1979

«Քեռի Աու», (ռուս.՝ Дя́дюшка Ау́) սովետական երեք տիկնիկային մուլտֆիլմերի շարք, որոնք նկարահանվել են 1979 թվականին ռեժիսորներ Ժոզեֆ Դոուկշայի, Մայա Բուզինովայի, Լիդիա Սուրիկովայի և Մարիա Մուատի կողմից՝ ֆինն գրող Հաննա Մյակելի «Պարոն Աու» պատմվածքի հիման վրա (ֆիններեն՝ Herra Huu)[1] (Էդուարդ Ուսպենսկու գրական վերապատումով): Ցիկլի ստեղծումը (ինչպես սովետա-ֆիննական գեղարվեստական ֆիլմը՝ «Լուցկու հետևից»), իրականում նվիրված էր ԽՍՀՄ-ի և Ֆինլանդիայի հատուկ հարաբերությունների 25-ամյակին։

Մուլտֆիլմը բաղկացած է երեք սերիայից, որոնցից յուրաքանչյուրում գլխավոր հերոսը՝ անտառի ոգին, Քեռի Աու մականունով, հայտնվում է տարբեր իրավիճակներում: Բոլոր սերիաներում գլխավոր կերպարը հնչունավորել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Վասիլի Լիվանովը։

Առաջին սերիայում հեռուստադիտողը ծանոթանում է Քեռի Աուի հետ, որն էլ իր հերթին վիճում է հայելու մեջ սեփական արտացոլման հետ, լոգանք ընդունում, ինչպես նաև ծանոթանում աղջկա՝ Ռիմայի, նրա ընկերների հետ և գնում նրա ծննդյան տարեդարձին։ Այս շարքում կա մեկ այլ մուլտֆիլմի մի հատված՝ «Բոնիֆացիի արձակուրդը» մուլտֆիլմից, որը Ռիման ընկերների հետ ծննդյան տոնակատարության ժամանակ դիտում է հեռուստատեսությամբ:

«Քեռի Աուի սխալը»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տան մոտ գտնվող ծառի վրա ագռավների ընտանիք հայտնաբերելուց հետո գլխավոր հերոսը, որպեսզի ապացուցի, որ նախկինում նրանք այստեղ չեն եղել, որոշում է վերանայել իր ունեցվածքի գույքագրումը, որը նրան թողել է պապը։ Հայտնաբերելով պապի նշած կանաչ ծառի պակասը՝ Քեռի Աուն մտադիր է շտկել նկարագրության հետանհամապատասխանությունները։ Նա հին կախարդական պաշարներից սերմ է տնկում բաղնիքում և, սխալ կարդալով բաղադրատոմսը, ջրի փոխարեն ապուր է լցնում։ Արդյունքում, լոգարանում աճում է շատակեր ու անհագ «միս ուտող» ծառ՝ հրեշ, որը պատրաստ էր ուտել նույնիսկ Աուին։ Բայց մի աղջիկ՝ Ռիման, օգնության է հասնում ճանճերի և ուտիճների դեմ պայքարի միջոցներով:

«Քեռի Աուն քաղաքում»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարարության արդյունքում քաղաքն ավելի ու ավելի էր մոտենում անտառին։ Սկզբում Քեռի Աուն ապրում էր քաղաքից դուրս, հետո՝ արվարձաններում և, ի վերջո, հայտնվում է հենց կենտրոնում։

Այդպես մի անգամ Քեռի Աուի խրճիթը վերամբարձ կռունկով տեղափոխեցին կառուցվող բազմահարկ շենքի ամենավերևը և դարձրին բնակարան։ Ծերուկը առնչվում էր բազմաթիվ կենցաղային էլեկտրական սարքերի հետ, որոնք, դրանք կառավարելու և դրանց նպատակը ճիշտ չհասկանալու անկարողության պատճառով, նրան վախեցնող և ագրեսիվ էին թվում։ Նրա համար անսովոր էին քաղաքային աղմուկներն ու դիսկո երաժշտությունը։ Ցնցված Քեռի Աուն դրանից հետո ամբողջ օրը փորձում էր ուշքի գալ։

Ավելի ուշ եկավ Ամանորի գիշերը, և քանի որ Աուի պարտականությունների մեջ մտնում էր մարդկանց վախեցնելը, նա պետք է դուրս գար փողոց և վախեցներ բոլորին։ Բայց ամեն ինչ չի ավարտվում այնպես, ինչպես ենթադրում էր ծերունին։

Տարբերությունները գրքից

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ի տարբերություն գրքի, սյուժեն և կերպարների քանակը կրճատվում են։ Չկան ավազակների, սաունայի, ճանապարհաշինության, շինարարների, տաքսու վարորդի և պատուհանից դուրս նայող հանցագործների տեսարաններ, բայց կան ագռավ հարևաններ, որոնք գրքում չեն եղել, բայց դրանք հայտնվում են միայն «Քեռի Աուի սխալը» շարքում և «Քեռի Աուն քաղաքում» շարքի սկզբում (խրճիթը անտառից տեղափոխելու ընթացքում)։
  • Մուլտֆիլմում երեխաները դաստիարակված և բարի են (Ռիման ընդամենը երկու-երեք մեկնաբանություն է անում, և նույնիսկ այդ դեպքում միայն մեկ շարքում), գրքում նրանք անընդհատ ծաղրում են Քեռի Աուին։
  • Մուլտֆիլմում Քեռի Աուն մնում է քաղաքում և դրանով ամեն ինչ ավարտվում է (բացի այդ, նրա խրճիթը դառնում է բազմաբնակարան շենքի մի մասը), իսկ գրքում նա միայն այցելում է քաղաք։
  • Մուլտֆիլմում քեռի Աուն փորձում է խոսել Յոուլուպուկի մանեկենի հետ և ձյուն է նետում նրա վրա, երբ խոսակցությունը չի ստացվում։ Գրքում դրանից հետո տան զայրացած բնակիչը ջուր է լցնում Քեռի Աուի վրա։
  • Մուլտֆիլմում Քեռի Աուն լողանում է թասի մեջ և միայն դրանից հետո, պատահաբար հագուստը թրջելուց հետո, գնում է բաղնիք։ Գրքում նա անմիջապես լողանում է բաղնիքում։

Ֆիլմի վրա աշխատել են

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերակատար Դեր
Վասիլի Լիվանով Քեռի Աու (խոսք) Քեռի Աու (խոսք)
Տատյանա Ռեշետնիկովա աղջիկ Ռիմա / Ռիմայի և Միկիի ընկերուհին աղջիկ Ռիմա / Ռիմայի և Միկիի ընկերուհին
Միխայիլ Լոբանով мальчик Микка мальчик Микка
Բեռնգարդ Լևինսոն Ագռավ Ագռավ
Անատոլի Շչուկին Բոբր/ Ապուրի ծառ Բոբր/ Ապուրի ծառ
Սվետլանա Կրյուչկովա տակի հարկի հարևանուհի տակի հարկի հարևանուհի
Վլադիմիր Ֆերպոնտով Քեռի Աու (վոկալ) Քեռի Աու (վոկալ)
Ալեքսանդր Գրավե տեքստը հեղինակից /ոստիկան տեքստը հեղինակից /ոստիկան
  • Ռեժիսորնե՝ Իոսիֆ Դոուկշա, Մայա Բուզինովա, (1) Լիդիա Սուրիկովա, (2)Մարիա Մուատ (3)
  • Սցենարի հեղինակներ՝ Էդուարդ Ուսպենսկի, Հաննա Մյակելա
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Ժուրբին
  • Բեմադրող նկարիչներ՝ Օլգա Գվոզդևա, (1) Բորիս Մոիսեև[2], (2)Պավել Պետրով (3)
  • Մուլտիպլիկատորներ՝ Իոսիֆ Դոուկշա, Մայա Բուզինովա, Բորիս Սավին, Վլադիմիր Կադուխին, Տատյանա Մոլոդովա, Պավել Պետրով, Ռ. Կարպինսկայա
  • Օպերատորներ՝ Ալեքսանդր Ժուկովսկի, (1) Իոսիֆ Գոլոմբ, (2) Լեոնիդ Կոլվինկովսկի (3)
  • Մոնտաժողներ՝ Սվետլանա Սիմուխինա, (2) Լյուբով Գեորգիևա (1, 3)
  • Ձայնային օպերատոր՝ Վիտալի Ազարովսկի
  • Խմբագիր՝ Ալիս Թեոդորիդի
  • Տիկնիկներն ու դեկորացիաները պատրաստել են Ալեքսանդրա Մուլյուկինան, Գալինա Կրուգլովան, Լյուդմիլա Նասոնովան, Յուրի Օդինցովը, Ելենա Պոկրովսկայան, Վլադիմիր Շաֆրանյուկը
  • Նկարի տնօրեն՝ Օլեգ Կուզնեցով (2, 3)
  • 1979՝ «Քեռի Աու», Աաաջին մրցանակ Տամպերեի ՄՖԱՖ-ում։
  • 1981՝ «Քեռի Աուն քաղաքում», Մոսկվայի երիտասարդական կինոփառատոնի մրցանակ[3]։

Հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ- ում 1980-ական թվականներին ՎՀՍ տեսաերիզների վրա թողարկվել է «ԽՍՀՄ Գոսկինոյի վիդեո ծրագիր» տեսաընկերությունը SECAM համակարգում, ավելի ուշ՝ «Էլեկտրոնիկա տեսանյութեր»- ն Պալ համակարգում։ Ռուսաստանում 1990-ականների կեսերին թողարկվել է VHS-ով լավագույն խորհրդային մուլտֆիլմերի հավաքածուում («Սոյուզմուլտֆիլմ» և ապա «էկրան») Studio PRO Video, 1996 թվականից՝ «Վիդեովոստոկ» ընկերության կողմից։ 2000 թվականին թողարկվել է VHS-ում «Մաստեր Տեյպ» դիստրիբյուտորի կողմից «Մանկական կինոթատրոն. Քեռի Ֆյոդորը, Շունն ու կատուն» մուլտֆիլմերի ժողովածուում։

Մուլտսերիալը DVD-ով թողարկվել է «Մոտիկ պլան» ընկերության կողմից[4]։ Ձայն-ռուսերեն Dolby Digital 2.0, մոնո; տարածաշրջանային կոդ- 0 (ալլ); Պատկեր -Standart 4:3 (1,33:1); գույն -Պալ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ««ДЯДЮШКА АУ» (фильм)». Արխիվացված է օրիգինալից 2014-02-21-ին. Վերցված է 2010-10-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. ««ДЯДЮШКА АУ. ОШИБКА ДЯДЮШКИ АУ» (фильм)». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2010-10-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 243, 454. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
  4. Дядюшка Ау. Сборник мультфильмов. ozon.ru


Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]