Աշվագհոշա
Աշվագհոշա अश्वघोष | |
---|---|
Ծնվել է | 80 |
Վախճանվել է | 150 |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | սանսկրիտ |
Ուշագրավ աշխատանքներ | Բուդդհաչարիտա |
Ashvaghosha Վիքիպահեստում |
Աշվագհոշա (սանսկրիտ՝ अश्वघोष, 80 - 150[1])), հնդիկ բանաստեղծ, թատերագիր, բուդդայական պատրիարք, բուդդայականության քարոզիչ։ Գրել է դասական սանսկրիտով[2]։ Համարվում է սանսկրիտով ստեղծագործած առաջին թատերագիրը և Կալիդասային նախորդած ժամանակաշրջանի հնդիկ մեծագույն բանաստեղծը։ Ըստ ավանդության ապրել է Կանիշկա թագավորի (I դար) օրոք, եղել նրա խորհրդականը[3]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրել է էպիկական, դրամատիկական և քնարական ստեղծագործություններ։ Գլուխգործոցը «Բուդդհաչարիաթա» պոեմն է, ուր ներկայացվում է Բուդդայի կյանքը։ Պոեմը հարուստ է պալատական կյանքի, բնության գունեղ պատկերներով։ Բուդդայական փիլիսոփայության մի շարք դրույթներն են շարադրված Աշվագհոշայի «Սաունդարանանդա» պոեմում։ Գրել է նաև «Շարիփութրաքարանա» ժողովածուն, որը մեզ է հասել չինարեն թարգմանությամբ։ Այնտեղ ամփոփված են խրատական բնույթի արձակ ու չափածո լեգենդներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Бонгард-Левин, 1990, էջ 36
- ↑ Coulson, Michael (1992). Sanskrit. Lincolnwood: NTC Pub. Group. էջ xviii. ISBN 978-0-8442-3825-8.
- ↑ Cowell, Edward Byles (2018). Buddhacharita by Asvaghosa. United Kingdom: Delphi Classics. ISBN 9781786561282.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պ. Ա. Գրինցեր, Մ.թ. առաջին դարի սանկրիտ գրականություն (ռուս.)
- Աշվագհոշա (ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 488)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշվագհոշա» հոդվածին։ |
|