Աշոտ Ամիրբեկյան
Արտաքին տեսք
Աշոտ Ամիրբեկյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1962 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 17, 2001 (38 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | օդաչու |
Աշոտ Հրաչիկի Ամիրբեկյան (հոկտեմբերի 5, 1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 17, 2001, Երևան, Հայաստան, զոհվել է ինքնաթիռի վթարից՝ Իրանի տարածքում), առաջին կարգի օդաչու-հրամանատար։ Ավարտել է Կրասնի Կուտի (Սարատովի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1982) և Կիևի քաղաքացիական ավիացիայի ինստիտուտը (1987)։ 1982-1996 թվականներին աշխատել է «Էրեբունի», ապա՝ «Զվարթնոց» օդանավակայաններում։ 1988-1992 թվականներին Ան-2 և ՅԱԿ-40 ինքնաթիռների անձնակազմերում (հրամանատար) մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 40-ից ավելի թռիչք։
Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 48 ժամ։ Թաղված է Եռաբլուրում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 672։