Աշոտ Ամիրբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աշոտ Ամիրբեկյան
Աշոտ Ամիրբեկյան.tif
Ղարաբաղյան պատերազմի օդաչու
Ծնվել է հոկտեմբերի 5, 1962(1962-10-05)
Ծննդավայր Երևան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մահացել է մայիսի 17, 2001(2001-05-17) (38 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն օդաչու

Աշոտ Հրաչիկի Ամիրբեկյան (հոկտեմբերի 5, 1962, Երևան - մայիսի 17, 2001, զոհվել է ինքնաթիռի վթարից՝ Իրանի տարածքում), առաջին կարգի օդաչու-հրամանատար։ Ավարտել է Կրասնի Կուտի (Սարատովի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1982) և Կիևի քաղաքացիական ավիացիայի ինստիտուտը (19871982-1996 թվականներին աշխատել է «Էրեբունի», ապա՝ «Զվարթնոց» օդանավակայաններում։ 1988-1992 թվականներին Ան-2 և ՅԱԿ-40 ինքնաթիռների անձնակազմերում (հրամանատար) մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 40-ից ավելի թռիչք։

Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 48 ժամ։ Թաղված է Եռաբլուրում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 672։