Աշխեն Թումանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշխեն Թումանյան | |
Մասնագիտություն՝ | թարգմանչուհի, գրադարանավար և տնօրեն |
---|---|
Ծննդյան օր | 1891 |
Ծննդավայր | Թիֆլիս |
Վախճանի օր | 1968 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Հայր | Հովհաննես Թումանյան |
Մայր | Օլգա Թումանյան |
Ամուսին | Գևորգ Խատիսյան |
Զավակներ | Հովհաննես (Հովիկ) Թումանյան |
Աշխեն Թումանյան (1891, Թիֆլիս - 1968), հայ հասարակական գործիչ, թարգմանչուհի, գրադարանավարուհի։
Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ավագ դուստրը, իրավաբան Գևորգ Խատիսյանի կինը, Հովհաննես Թումանյանի թանգարանի առաջին տնօրենը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխեն Թումանյանը ծնվել է 1891 թվականին Թիֆլիսում։ Սովորել է Թիֆլիսի երրորդ իգական գիմնազիայում, որն ավարտելուց հետո ուսանել է կանանց բարձրագույն դասընթացներում։ «Դաշնակցության գործ»-ի դատավարության ժամանակ, 1912 թվականին Գևորգ Խատիսյանը Հովհաննես Թումանյանի դատապաշտպանն էր։ 1922 թվականին Աշխենը տեղափոխվել է Ստեփանավան՝ քաղաքի գործադիր կոմիտեում աշխատելու, ապա տեղափոխվել է Երևան։ 1925 թվականին Աշխեն Թումանյանը Հանրային գրադարանին կից ընթերցասրահի վարիչն էր, իսկ 1926-1933 թվականներին նույն գրադարանի տնօրենը։ Աշխատել է նաև Հայկական հանրագիտարանում։ Բազմաթիվ թարգմանություններ է կատարել հայերենից ռուսերեն, այդ թվում և հոր՝ «Գիքորը» պատմվածքը։ Աշխեն Թումանյանը Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի առաջին տնօրենն էր հիմնադրման օրից մինչև 1966 թվականը։
Ճամփորդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխենը պարբերաբար լինում էր Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում՝ ուղեկցելով Հովհաննես Թումանյանին։ Նրանց հետ էր նաև Աշխենի ամուսինը[1]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1911 թվականին ամուսնացել է իրավաբան Գևորգ Խատիսյանի հետ, որին Հովհաննես Թումանյանը անվանում էր Գիգա։ Նրանց ամուսնական կյանքը անհաջող էր, քանի որ Աշխենն ամուսնացել էր ճարահատյալ, և նրանք ունեին սիրո պակաս։ Աշխենի կյանքը լի է եղել ողբերգական դրվագներով[1]։
Աշխեն Թումանյանը ունեցել է մեկ որդի՝ Հովհաննես Թումանյան (Հովիկ, 1915-1940)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Թումանյանների ընտանիքը