Անքունները (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անքունները
տեսակգեղանկար
նկարիչԷդվարդ Հոփեր[1][2]
տարի1942[3][4][2]
բարձրություն84,1 սանտիմետր[5]
լայնություն152,4 սանտիմետր[5]
ստեղծման երկիր ԱՄՆ[4]
ուղղությունամերիկյան ռեալիզմ[6]
ժանրկենցաղային ժանր[7]
նյություղաներկ[1][4] և կտավ[1][4]
գտնվում էՉիկագոյի արվեստի ինստիտուտ[1][4]
հավաքածուՉիկագոյի արվեստի ինստիտուտ[3][4]
հիմնական թեմաdiner?
կայք
Ծանոթագրություններ
 Nighthawks (Edward Hopper) Վիքիպահեստում

«Անքունները» (անգլ.՝ Nighthawks), ամերիկացի նկարիչ Էդվարդ Հոփերի ամենահայտնի նկարը և ամերիկյան արվեստի առավել ճանաչված ստեղծագործություններից մեկը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի սյուժեն զարգանում է Մանհեթենի Գրինվիչ Վիլիջ թաղամասի խորտկարանում, նկարչի տան հարևանությամբ։ Այժմ խորտկարանի տեղում գտնվում է անգլ.՝ Mulry Square ավտոկայանը։ Հոփերն սկսել է աշխատել նկարի վրա Փերլ Հարբորի վրա հարձակումից անմիջապես հետո, երբ ամբողջ Միացյալ Նահանգներով տարածվել էին մռայլության և հուսահատության զգացումը, որն էլ փոխանցվել է նկարին։ Կտավում պատկերված են խորտկարանի գիշերային այցելուները` խորասուզված իրենց մտորումներում։ Միակ աշխատողը մի պահ կտրվել է իր աշխատանքից և պատուհանից դուրս է նայում։ Խորտկարանի մոտ գտնվող փողոցը դատարկ և մութ է և լուսավորվում է միայն այդ ժամին միակ բաց հաստատության լույսով։ Ուշադիր նայելու դեպքում կարելի է նկատել, որ այդ հաստատությունից դուրս եկող որևէ երևացող ելք չկա. սա ավելի է խորացնում սահմանափակվածության և ճնշվածության զգացումը։ Հոփերը ժխտում էր, թե ցանկացել է նկարում հենց դա է ցանկացել պատկերել, բայց ասել է, որ «հնարավոր է` ենթագիտակցորեն ցանկացել է պատկերել մենակությունը մեծ քաղաքում»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անքունները» համարվում է Հոփերի միակ կտավը, որտեղ ցույց են տրվում պատուհանի ապակու ծռված մասերը և որում ապակին առհասարակ տեսանելի է[8]։ «Անքունները» կտավը մեծ ազդեցություն է թողել ամերիկյան մշակույթի վրա։ Կտավի նմանակումներ ու ծաղրանկարներ հանդիպում են շատ նկարներում, ֆիլմերում, գրքերում և երգերում[9]։ Կտավը ցուցադրվում է Չիկագոյի արվեստի ինստիտուտում։ 1982 թվականին McDonald’s կազմակերպությունը փորձել է Չիկագոյի արվեստի ինստիտուտից ձեռք բերել կտավի վերարտադրության իրավունքը։ Ընկերության մարկետինգի բաժինը մտադրված էր սրճարանում տեղավորել իրենց ծաղրածուին, սակայն առաջարկը մերժվել է մամուլում բարձրացած աղմուկի պատճառով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.artic.edu/artworks/111628/nighthawks
  2. 2,0 2,1 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  3. 3,0 3,1 http://www.artic.edu/aic/collections/artwork/111628
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Չիկագոյի արվեստի ինստիտուտ — 1879.
  5. 5,0 5,1 ARTICArt Institute of Chicago.
  6. http://archive.artic.edu/hopper/nighthawks/
  7. http://www.visual-arts-cork.com/paintings-analysis/nighthawks.htm
  8. Реннер, Рольф Гюнтер. Эдвард Хоппер. 1882–1967. Трансформация реальности. — Москва: Taschen / «Арт-родник», 2009. — С. 77. — 3000 экз. — ISBN 978-5-9794-0267-3
  9. Gordon Theisen Staying Up Much Too Late: Edward Hopper’s Nighthawks and the Dark Side of the American Psyche. — T. Dunne Books, 2006. — ISBN 0312333420

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Реннер, Рольф Гюнтер. Эдвард Хоппер. 1882–1967. Трансформация реальности. — Москва: Taschen / «Арт-родник», 2009. — С. 77. — 3000 экз. — ISBN 978-5-9794-0267-3.
  • Gordon Theisen. Staying Up Much Too Late: Edward Hopper’s Nighthawks and the Dark Side of the American Psyche. — T. Dunne Books, 2006. — ISBN 0312333420.
  • 10 самых пародируемых картин в истории мировой живописи.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անքունները (կտավ)» հոդվածին։