Անտոնին Սովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնին Սովա
Ծնվել էփետրվարի 26, 1864(1864-02-26)[1][2][3][…]
ԾննդավայրՊացով[4][5]
Վախճանվել էօգոստոսի 16, 1928(1928-08-16)[4][1][2][…] (64 տարեկան)
Վախճանի վայրՊացով[4][5]
ԳերեզմանՊացով[6]
Գրական անունIlja Georgov[3] և Valburga Turková[3]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, գրադարանավար, լրագրող և թարգմանիչ
Լեզուչեխերեն
Քաղաքացիություն Չեխոսլովակիա
Ուշագրավ աշխատանքներZ mého kraje? և Pankrác Budecius, kantor?
Անտոնին Սովա Վիքիքաղվածքում
 Antonín Sova Վիքիպահեստում

Անտոնին Սովա (չեխ․՝ Antonín Sova, փետրվարի 26, 1864(1864-02-26)[1][2][3][…], Պացով[4][5] - օգոստոսի 16, 1928(1928-08-16)[4][1][2][…], Պացով[4][5]), չեխ գրող, բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնին Սովան ծնվել է Հարավային Չեխիայում, ուսուցչի ընտանիքում։ Երկու տարեկան հասակից մեծացել է Լուկավեցում[7], որտեղ ծանոթացել է Յարոսլավ Վրխլիցկու քույրերի հետ։ Սովորել է Տաբորի Պելհրիմովի քերականական դպրոցում, 1881-1885 թվականներին՝ Պիսեկում։ Պիսեկում ծանոթացել է Ադոլֆ Հեյդուկի հետ, ով օգնել է նրան տպագրելու իր առաջին բանաստեղծությունները գրական ամսագրերում (գրական անունը՝ Իլյա Գեորգով, Լումիրի համար՝ Վալբուրգա Տուրկովա)[7]։ Դպրոցական տարիներին արժանացել է վատ վարքի, քանի որ անտեսելով արգելքը՝ այգում կրել է չեխական եռագույն փողկապ[7]։ Իրավագիտություն ուսանել է Պրահայում, սակայն ֆինանսի պատճառով չի ավարտել ուսումը։ Յարոսլավ Վրխլիցկու աջակցությամբ աշխատանք է գտել Օտո գիտական հանրագիտարանի խմբագրական բաժնում[7], այնուհետև աշխատել է Պրահայի քաղաքային բժշկական բաժնում, մինչև թոշակի անցնելն եղել է Պրահայի քաղաքային գրադարանի տնօրենը[7]։ Ամուսնացել է իրենից 20 տարով երիտասարդ Մարի Կովարիկոցի հետ, 1901 թվականին ծնվել է որդին՝ Յանը[8]։ Տարիներ անց զույգը բաժանվել է։ Չեխոսլովակիայի սահմանադրության ընդունումից հետո ապրել է Պրահայում, նրան հաճախ այցելել են երիտասարդ գրողներ[7]։ 1924 թվականին տեղափոխվել է Պացով, որտեղ էլ մահացել է 1928 թվականին[7]։ Թաղման արարողությունը տեղի է ունեցել Պրահայում, մասունքները թաղված են Պացովում[7]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովան գրել է լիրիկական բանաստեղծություններ։ Ստեղծագործությունները հագեցած են հայրենասիրությամբ։ Դրանցում բացահայտվում է հավատը լուսավոր ապագայի նկատմամբ։ Սովայի նշանակալի ստեղծագործություններն ընդգրկվել են «Իմ երկրից» (1892), «Կարեկցանք և բողոք» (1894), «Ընկճված հոգի» (1896), «Անվեհեր ճակատագրեր» (1906) և «Երգեր հայրենիքիս» (1918) ժողովածուների մեջ[9]։

Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Realistické sloky (1890)
  • Lyrika lásky a života
  • Květy intimních nálad (1891)
  • Z mého kraje (1893)
  • Soucit i vzdor (1894)
  • Zlomená duše (1896)
    • impresionismus
  • Vybouřené smutky (1897)
  • Údolí nového království (1900)
  • Ještě jednou se vrátíme (1900)
  • Dobrodružství odvahy
  • Zápasy a osudy
  • Zpěvy domova (1918)
  • Drsná láska (1927)
  • Krvácející bratrství (1920)
  • Básníkovo jaro (1921)
  • Jasná vidění (1922)
  • Básně nesobeckého srdce (1922)
  • Naděje a bolesti (1924)
  • Krvácející bratrství
  • Vrchol lásky

Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ivův román
  • Pankrác Budecius, kantor
  • Výpravy chudých (1903)
  • O milování, lásce a zradě (1909)
  • Tóma Bojar (1910)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Сова Антонин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. https://pamatkovykatalog.cz/pomnik-antonina-sovy-697382
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Josef Zika: Cesta básníkova, životopisná poznámka in Pozdrav bouřlivé noci, Prague 1964, pp. 87–104
  8. «Municipal Library of Písek: Antonín Sova». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  9. Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Անտոնին Սովա հոդվածին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնին Սովա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնին Սովա» հոդվածին։