Անտոնին Սովան ծնվել է Հարավային Չեխիայում, ուսուցչի ընտանիքում։ Երկու տարեկան հասակից մեծացել է Լուկավեցում[8], որտեղ ծանոթացել է Յարոսլավ Վրխլիցկու քույրերի հետ։ Սովորել է Տաբորի Պելհրիմովի քերականական դպրոցում, 1881-1885 թվականներին՝ Պիսեկում։ Պիսեկում ծանոթացել է Ադոլֆ Հեյդուկի հետ, ով օգնել է նրան տպագրելու իր առաջին բանաստեղծությունները գրական ամսագրերում (գրական անունը՝ Իլյա Գեորգով, Լումիրի համար՝ Վալբուրգա Տուրկովա)[8]։ Դպրոցական տարիներին արժանացել է վատ վարքի, քանի որ անտեսելով արգելքը՝ այգում կրել է չեխական եռագույն փողկապ[8]։
Իրավագիտություն ուսանել է Պրահայում, սակայն ֆինանսի պատճառով չի ավարտել ուսումը։ Յարոսլավ Վրխլիցկու աջակցությամբ աշխատանք է գտել Օտո գիտական հանրագիտարանի խմբագրական բաժնում[8], այնուհետև աշխատել է Պրահայի քաղաքային բժշկական բաժնում, մինչև թոշակի անցնելն եղել է Պրահայի քաղաքային գրադարանի տնօրենը[8]։ Ամուսնացել է իրենից 20 տարով երիտասարդ Մարի Կովարիկոցի հետ, 1901 թվականին ծնվել է որդին՝ Յանը[9]։ Տարիներ անց զույգը բաժանվել է։ Չեխոսլովակիայի սահմանադրության ընդունումից հետո ապրել է Պրահայում, նրան հաճախ այցելել են երիտասարդ գրողներ[8]։ 1924 թվականին տեղափոխվել է Պացով, որտեղ էլ մահացել է 1928 թվականին[8]։ Թաղման արարողությունը տեղի է ունեցել Պրահայում, մասունքները թաղված են Պացովում[8]։
Սովան գրել է լիրիկական բանաստեղծություններ։ Ստեղծագործությունները հագեցած են հայրենասիրությամբ։ Դրանցում բացահայտվում է հավատը լուսավոր ապագայի նկատմամբ։ Սովայի նշանակալի ստեղծագործություններն ընդգրկվել են «Իմ երկրից» (1892), «Կարեկցանք և բողոք» (1894), «Ընկճված հոգի» (1896), «Անվեհեր ճակատագրեր» (1906) և «Երգեր հայրենիքիս» (1918) ժողովածուների մեջ[10]։