Jump to content

Անտոն Փուրցելաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոն Փուրցելաձե
վրաց.՝ ანტონ ფურცელაძე
Ծնվել էդեկտեմբերի 6, 1839(1839-12-06)
ԾննդավայրՄերեթ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 3, 1913(1913-11-03) (73 տարեկան)
Վախճանի վայրԱրբո (Գորիի շրջան), Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, պատմաբան, բանաստեղծ և թարգմանիչ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունOrlovsky-Bakhtin Cadet Corps?
Ժանրերպատմավեպ և սոցիալական վեպ
Ուշագրավ աշխատանքներQ25541457?
 Anton Purtseladze Վիքիպահեստում

Անտոն Փուրցելաձե (վրաց.՝ ანტონ ფურცელაძე, 6 դեկտեմբերի, 1839, գյուղ Մորեթի, Գորիի գավառ3 նոյեմբերի, 1913, գյուղ Արբո), վրացի գրող, հրապարակախոս, քննադատ, սոցիոլոգ, պատմաբան, բանաստեղծ, վիպագիր, դրամատուրգ և տնտեսագետ, ով իր հետքն է թողել XIX դարի վրացական գրականության մեջ[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Փուրցելաձեն ծնվել է 1839 թվականին Գորիի գավառի Մորեթի գյուղում, մանր ազնաուրի ընտանիքում։ Սովորել է Օրյոլ քաղաքում, ուր ուղարկվել է 10 տարեկան հասակում։ 1852 թվականին ջարդել է ոտքը, ինչի պատճառով ողջ կյանքում մնացել է կաղ։ Վնասվածքի պատճառով ստիպված է եղել վերադառնալ Վրաստան, որտեղ մի քանի տարի ապրել է գյուղում։ 1858 թվականին Փուրցելաձեն Թբիլիսիում սկսել է աշխատել որպես գրագիր։ երեք տարի անց նա սկսում է դասավանդել գիմնազիայում։ Շուտով Փուրցելաձեն սկսում է աշխատել «Ցիսկարի» ամսագրում, որի ակտիվ աշխատակիցներից է եղել հետագա տասը տարիների ընթացքում։ 1863 թվականին նա գրել է Դանիել Ճոնքաձե «Սուրամի բերդը» ստեղծագործության մասին քննադատական հոդվածը[1]։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Փուրցելաձեի ստեղծագործության մեջ նկատելի են Վիսարիոն Բելինսկու ու Նիկոլայ Չեռնիշևսկու սկզբունքները։ Իր արձակ ստեղծագործություններում Փուրցելաձեն անդրադարձել է սոցիալական խնդիրների։ «Մարթա» պատմվածքում և «Մացի Խվատիա» վեպում Փուրցելաձեն պատկերել է գյուղացիների ծանր դրությունը։ «Քիթեսա» պատմվածքում հեղինակը պատմում է աշխատասեր գյուղացի Քիթես Նացարքվերաձեի ու նրա կնոջ՝ Մարիների մասին, ում թալանում են հողատերն ու պետական պաշտոնյաները։

«Երեքի արկածները» վիպակում նկատելի է Չեռնիշևսկու «Ի՞նչ անել» վեպի ազդեցությունը։ Ըստ վրացի գիտնականների՝ Սիմոն Բադլաձեն Չեռնիշևսկու վեպի հերոսների՝ Ռախմետովի ու Կիրսանովի կրկնօրինակն է[1]։

Էկրանավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 А. БАРАМИДЗЕ, Ш. РАДИАНИ, В. ЖГЕНТИ ИСТОРИЯ ГРУЗИНСКОЙ ЛИТЕРАТУРЫ.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Փուրցելաձե» հոդվածին։