Jump to content

Անտարկտիկական պինգվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտարկտիկական պինգվին
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Պինգվինանմաններ
Ընտանիք Պինգվիններ
Ցեղ Անտարկտիկական պինգվիններ
Տեսակ Անտարկտիկական պինգվին
Լատիներեն անվանում
Pygoscelis antarctica
Forster, 1781
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  Տարածվածություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 723249
NCBI 79643

Անտարկտիկական պինգվին (լատին․՝ Pygoscelis antarctica), Անտարկտիկական պինգվինների ցեղի թռչուն։ Մտնում է պինգվինների ընտանիքի մեջ։ Ցեղակիցներից են Ադելի պինգվինը, Պապուական պինգվինը։

Անտարկտիդյան պինգվինի հասուն առանձնյակն ունենում է 60-70 սմ երկարության և 4,5քաշ[1]։ Մարմնի հետին մասը, գլուխը և կտուցը մուգ մոխրագույն են, գրեթե սև։ Որովայնային հատվածն սպիտակ է։

Այս կենդանիների բնական արեալը Անտարկտիդան է։ Տարածված են Հարավային օվկիանոսի կղզիներում[2]։ Բնակվում է բաց օվկիանոսում։ Բնադրում է քարքարոտ ափերին։ Ձվադրում է այլ տեսակներից համեմատաբար ուշ, ընդ որում առաջին ձվադրման ժամանակ ձվերի վրա նստում են էգերը, որոնք այդ ընթացքում քաղցած են մնում 30 օր[3]։ Ձվադրում են 1-2 ձու։ Ինկուբացիոն շրջանը տևում է 35 օր։ 50-60 օրական ձագերն արդեն սկսում են ծով դուրս գալ։ Հասունները լավ լողում են։ Կարողանում են սուզվել 250 մ խորության վրա։ Սնվում են հիմնականում փոքր ձկներով, ծովային կենդանիներով։ Անտարկտիդյան պինգվինները ծովում սուզվելու համար կարող են տեղաշարժվել բնադրման վայրից 1000 մ հեռավորությամբ տարածքներ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Life on Antarctica: Birds». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  2. «Նկարագիր». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  3. Նկարագիր, բազմացում, արեալ
  4. «Антарктические пингвины». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտարկտիկական պինգվին» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտարկտիկական պինգվին» հոդվածին։