Պապուական պինգվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պապուական պինգվին
3045-saunders-gentoo RJ.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Պինգվիններ
Ցեղ Անտարկտիկական պինգվիններ[1]
Տեսակ Պապուական պինգվին
Լատիներեն անվանում
Pygoscelis papua
Forster, 1781
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 174447
NCBI 30457


Պապուական պինգվին (լատ.՝ Pygoscelis papua), անտարկտիկական պինգվիններ ցեղի կենդանի։ Ազգակից է Ադելի պինգվինին (Pygoscelis adeliae) և Անտարկտիկական պինգվինին (Pygoscelis antarctica)։ Պապուական պինգվինները բնակվում են սուբանտարկիկական կղզում։ Հանդիպում է Ֆոլկլենդյան կղզիներում, Հարավային Ջորջիայում (South Georgia, Isla Georgias del Sur), Կերգելեն կղզիներում։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական (Aptenodytes forsteri) և թագավորական պինգվիններից (Aptenodytes patagonicus) հետո ամենամեծ պինգվինն է։ Արուները կարող են ունենալ 9 կգ քաշ, իսկ էգերը՝ 7,5 կգ։ Հասուն առանձնյակների հասակը 75—81 սմ է[1]։ Ջրի տակ կարողանում են զարգացնել 36 կմ/ժամ արագություն, որով առանձնանում են մյուս պինգվիններից։ Կարող են սուզվել մինչև 200 մետր խորությամբ։ Նրանց բնական թշնամիներից են ծովային ընձառյուծը (Hydrurga leptonyx)։ Ծովային թռչունները վտանգավոր չեն հասուն առանձնյակների համար, բայց վնասում են փոքրերին և տանում պինգվինների ձվերը։

Մարմնի վերին մասը սև գույն ունի, մուգ մոխրագույն, դիմացից՝ սպիտակ։ Կտուցը նարնջադեղնավուն էկամ կարմիր՝ սև վերջավորությամբ։ Թաթերը նարնջագույն են կամ մուգ նարնջագույն։

Էգը սովորաբար ձվադրում է 2 ձու։ Ձվերի վրա նստում են զույգով։ Ինկուբացիոն շրջանը տևում է 34 օր։ 14 շաբաթ անց ձագերն սկսում են ծով դուրս գալ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]