Ադելի պինգվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադելի պինգվին
Adelie Penguin.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Պինգվինանմաններ
Ընտանիք Պինգվիններ
Ցեղ Անտարկտիկական պինգվիններ[1]
Տեսակ Ադելի պինգվին
Լատիներեն անվանում
Pygoscelis adeliae
Hombron & Jacquinot, 1841
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 174445
NCBI 9238


Ադելի պինգվին (լատ.՝ Pygoscelis adeliae ), անտարկտիկական պինգվիններ ցեղի կենդանի։ Պինգվինների բավականին շատ տարածվածություն ունեցող տեսակներից մեկն է։ Իր անվանումն ստացել է ի պատիվ ֆրանսիացի հետազոտող Ժյուլ Սեբաստիան Դյումոն Դյուրվելի կնոջ, ում անունն «Ադելի» է եղել (Adélie

Ընդհանուր նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադելի պինգվինը միջին չափերով թռչուն է։ Մարմնի երկարությունը կազմում է 70 սմ է, իսկ քաշը՝ 6 կգ։ Մարմնի վերին հատվածը սև է, գորշ սպիտակ։ Աչքերի շուրջը սպիտակ է։ Կյանքի տևողությունը 15-20 տարի է։ Պոպուլյացիան կազմում է ավելի քան 2,5 միլիոն զույգ։ Մարտ ամսից մինչև հոկտեմբեր Ադելի պինգվինները շարժվում են դեպի օվկիանոս՝ հեռանալով բնադրման վայրերից 600-700 կմ։

Ադելի պինգվինը բնադրում է Անտարկտիդայի ափերին մոտ։ Բնադրում են նաև Հարավային Շետլանդյան կղզիների և Հարավային Օրկնեյան կղզիների շրջակայքում։ Հարավային լայնության 60°-ի վրա այս տեսակը ավելի հազվադեպ է հանդիպում։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պինգվիններն իրենց ձագերին ունենում են Անտարկտիդյան կղզիների ափերին ամռանը։ Ամբողջ ձմեռ նրանք լողում են սառցեպատ ջրերում իրենց բներից 700 կմ հեռավորության վրա։ Պինգվինները կառուցում են բներ փոքրիկ քարերով։ Զույգերը, փոխարինելով միմյանց, սնվում են ջրում՝ որսալով տարբեր կենդանիներ։

Բնադրման սկզբնական շրջանում Ադելի պինգվինը բազմացման ժամանակահատվածում գաղթում են իրենց հավաքատեղիից դեպի բնադրավայրեր։ Հոկտեմբերի սկզբին թռչունները լողում են դեպի իրենց բույն։ Օդի ջերմաստիճանն այդ ժամանակ -40 °C է, իսկ քամու ամսական միջին արագությունը կազմում է 60-70 կմ/ժ։ Ադելի պինգվինները բների մոտ հավաքվում են խմբերով, որոնք կարող են կազմված լինել մի քանի տասնյակից մինչև մի քանի հազար առանձնյակների։ Յուրաքանչյուր զույգ սկսում է իր համար բույն պատրաստել։

Բույնը շրջանաձև է՝ 60-80 սմ տրամագծով, որը պինգվինները մշտական վերահսկողության տակ են պահում այլ զույգերից։ Բնադրումը կատարվում է մեծ աղմուկով, քանի որ բները պատրաստում են քարերով։ Երբեմն զույգերի մեջ կռիվ է առաջանում քարերի համար։

Ադելիպինգվինների գաղութ Ռոսա կղզու շրջակայքում

Այս ընթացքում պինգվինները ոչինչ չեն ուտում, նույնիսկ, եթե մոտակայքում բաց ծովն է։ Նոյեմբերի առաջին կեսից մինչև դեկտեմբեր, Ադելի պինգվինները ձվադրում են և նստում ձվերի վրա։ Յուրաքանչյուր զույգ պաշտպանում է իր ձվերն ու բույնը այլ պինգվիններից և թռչուններից։ Ձվադրում են սովորաբար 2 ձու․ երկրորդ ձուն դնում են 1-5 օր հետո։ Երկրորդ ձուն դնելուց անմիջապես հետո էգը հեռանում է դեպի ծով և սկսում սնվել մեկամսյա ընդմիջումից հետո։ Որձերը շարունակում են նստած մնալ ձվերի վրա և չսնվել 2-2,5 շաբաթ։ Այդ ընթացքում էգը վերադառնում է ձվերի վրա և փոխարինում որձին։ Էգերը սնվելուց վեչադառնում են 3-12 օր անց։ Այդպես շարունակաբար փոխարինում են միմյանց։

Ձագերը ձվից դուրս են գալիս այն ժամանակ, երբ սկսում է ձնհալը։ Սկզբում նրանք թաքնվում են ծնողների մոտ, հետո կանգնում են բների մոտ, այնուհետև հեռանում։ Աստիճանաբար հասունացող ձագերը հետանում են իրենց բներից՝ կազմելով 3-4 առանձնյակներից կազմված խմբեր։ Այնուհետև խմբում առանձնյակների թիվը հասնում է 10-20-ի։

Վատ եղանակներին ձագերը հավաքվում են իրար մոտ, բայց սովորաբար կանգնում են առանձին։ Ծնողները վերադառնում են կերով, առանց որևէ դժվարությամբ գտնելով իրենց ձագերին։ Որպես կանոն, վռնդում են ուրիշ ձագերին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Жизнь Животных т.6 Птицы М.։ Просвещение 1986