Անտարկտիկական պինգվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտարկտիկական պինգվին
Manchot 01.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Պինգվինանմաններ
Ընտանիք Պինգվիններ
Ցեղ Անտարկտիկական պինգվիններ
Տեսակ Անտարկտիկական պինգվին
Լատիներեն անվանում
Pygoscelis antarctica
Forster, 1781
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 723249
NCBI 79643


Անտարկտիկական պինգվին (լատ.՝ Pygoscelis antarctica), Անտարկտիկական պինգվինների ցեղի թռչուն։ Մտնում է պինգվինների ընտանիքի մեջ։ Ցեղակիցներից են Ադելի պինգվինը, Պապուական պինգվինը։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտարկտիդյան պինգվինի հասուն առանձնյակն ունենում է 60-70 սմ երկարության և 4,5քաշ[1]։ Մարմնի հետին մասը, գլուխը և կտուցը մուգ մոխրագույն են, գրեթե սև։ Որովայնային հատվածն սպիտակ է։

Այս կենդանիների բնական արեալը Անտարկտիդան է։ Տարածված են Հարավային օվկիանոսի կղզիներում[2]։ Բնակվում է բաց օվկիանոսում։ Բնադրում է քարքարոտ ափերին։ Ձվադրում է այլ տեսակներից համեմատաբար ուշ, ընդ որում առաջին ձվադրման ժամանակ ձվերի վրա նստում են էգերը, որոնք այդ ընթացքում քաղցած են մնում 30 օր[3]։ Ձվադրում են 1-2 ձու։ Ինկուբացիոն շրջանը տևում է 35 օր։ 50-60 օրական ձագերն արդեն սկսում են ծով դուրս գալ։ Հասունները լավ լողում են։ Կարողանում են սուզվել 250 մ խորության վրա։ Սնվում են հիմնականում փոքր ձկներով, ծովային կենդանիներով։ Անտարկտիդյան պինգվինները ծովում սուզվելու համար կարող են տեղաշարժվել բնադրման վայրից 1000 մ հեռավորությամբ տարածքներ[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]