Անտառանյութի արդյունաբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անտառանյութի արդյունաբերություն, արդյունաբերության ճյուղ, որն զբաղվում է բնափայտի արդյունահանմամբ, կատարում բնափայտի մեխանիկական անտառանյութի քիմիական համալիր մշակում ու վերամշակում։

Բնափայտը և դրա վերամշակումից ստացված արտադրանքն օգտագործվում են ընդհանուր արդյունաբերության բոլոր ճյուղերում։

Անտառանյութի արդյունաբերությունը ԽՍՀՄ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ում 1940—1967-ին անտառանյութի արդյունաբերության համախառն արտադրանքն աճել է 4,1 անգամ, գործածական փայտանյութի մշակումը 118-ից հասել է 285 միլիոն մ3։ ԽՍՀՄ աշխարհում առաջին տեղում է

  • սղոցանյութի արտադրությամբ
  • բնափայտի մթերման
  • արդյունաբերական օգտագործման չափերով։

Անտառանյութի արդյունաբերություն Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում կա անտառանյութի արդյունաբերության մոտ 50 ձեռնարկություն, որոնք արտադրում են կահույք, տնտեսական իրեր, թուղթ ևն։ Արտադրանքի 60%-ը արտադրվում է Երևանի, իսկ մնացածը՝ Լենինականի, Կիրովականի, Դիլիջանի, Իջևանի և այլ ձեռնարկություններում։ 1970-ին արտադրվել է 22,1 միլիոն ռ. կահույք, 15 հազար տոնա թուղթ ևն՝ հիմնականում տեղական կարիքները բավարարելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 445