Անվիճարկելի 2
Անվիճարկելի 2 անգլ.՝ Undisputed II: Last Man Standing | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | մարտարվեստի մասին ֆիլմ, մարտաֆիլմ, ֆիլմ բանտի մասին, դրամա և բոքսի մասին ֆիլմ |
Թեմա | ընդհանուր մենամարտեր |
Թվական | 2006 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Այզեկ Ֆլորենտայն[1][2] |
Պրոդյուսեր | Ավի Լերներ |
Սցենարի հեղինակ | Բոազ Դևիդսոն |
Դերակատարներ | Մայքլ Ջեյ Ուայթ[2][3], Սքոթ Էդքինս[2][3], Էլի Դանքեր[2][3], Բեն Քրոս[2][3], Աթանաս Սրեբրև[3], Քեն Լերներ, Դեյզի Լանգ, Մարկ Իվանիր[4], Ռայչո Վասիլև[4] և Վալենտին Գանև[4] |
Երաժշտություն | Սթիվեն Էդվարդս |
Պատմվածքի վայր | Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա |
Նկարահանման վայր | Բուլղարիա |
Կինոընկերություն | Nu Image |
Տևողություն | 93 րոպե |
Բյուջե | 8 000 000 $ |
Շահույթ | 11 000 000 $ |
Նախորդ | Անվիճարկելի |
Հաջորդ | Անվիճարկելի 3 |
«Անվիճարկելի 2» (անգլ.՝ Undisputed II: Last Man Standing), 2006 թվականին արտադրված ֆիլմ, որը պատմում է բանտային մարտերի մասին։ Գլխավոր դերակատարներն են Մայքլ Ջեյը և Սկոտ Էդկինսը, ֆիլմի ռեժիսորը Այզեկ Ֆլորենտայնն է։ Այն «Անվիճարկելի» ֆիլմի շարունակությունն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Այսմեն Չեմբերսը բռնցքամարտի նախկին աշխարհի չեմպիոն էր։ Նա մեկնում է Ռուսաստան՝ օղու գովազդում նկարահանվելու համար։ Վերադառնալով հյուրանոց նա հանդիպում է Գագայի աշխատողներին, ովքեր նրան մեղադրում են թմրանյութ պահելու մեջ։ «Սև Բլուրներ» բանտում անցկացվում էին մարտեր, որի չեմպիոնը Յուրի Բոյկան էր։ Բանտ տեղափոխվելու առաջին օրից նրանք վատ հարաբերությունների մեջ էին և մի քանի անգամ նրանք իրար հետ կռվել են և ամեն անգամ նրանց բաժանել են։ Բոյկան նրան ասում է, որ նրանց խնդիրները կլուծեն ռինգում։
Դրանից հետո Չեմբերսին ենթարկում են տանջանքների և ուղարկում են աշխատելու աղբի փոսի մեջ։ Աշխատանքները կառավարում էր մի հաշմանդամ ծերուկ՝ Կռոտը։ Երբ բանդապետը Չեմբերսին փակում է ջրով լցված փոսի մեջ, Կռոտը նրան բացատրում է որ նրան երբեք բաց չեն թողնի մինչև չհաղթի Յուրի Բոյկային։ Դրանից հետո Ջորջը հանդիպում է բիզնեսմեն Գագայի հետ, նա նրան ասում է, որ անմինջապես բաց կթողնի Չեմբերսին, եթե հաղթի բանտի չեմպիոնին։ Չեմբերսը համաձայնվում է մրցել, որպես մարտավկա նա ընտրում է իր ընկեր թմրամոլ Ստիվ Պարկերին։ Բայց Պարկերին սկսում են սպառնալ Բոյկայի «ընկերները», այդ իսկ պատճառով նա ստիպված թունավորում է Չեմբերսին և երկրորդ ռաունդում Բոյկան հաղթում է նրան։ Բանտախուց վերադառանալուց հետո, Կռոտը նրան ասում է, որ նրան թունավորել էին, ապա նա տեսնում է կախաղան եղած Ստիվին և նրա կողքին դրված գրություն, այնտեղ գրված էր. «Ջորջ ներիր ես այլ ելք չունեի»։
Բոյկան իմանալով, որ Չեմբերսին թունավորել ենՙ նա սպանում է մի քանի մարտավկաների և ասում է, որ աշխարհի ամենաուժեղ մարտիկը կարիք չունի, որպեսզի իր հակառակորդներին թունավորեն։
Կռոտը սկսում է վարժեցնել Չեմբերսին և կռվի ժամանակ նա կոտրում է Բոյկայի ոտքը, ինչի արդյունքում նա հանձնվում է և Չեմբերսին ազատ են արձակում։ Նրան դիմավորում է Գագան, ով նրան տալիս է նրա հասանելիք գումարը և նա որոշում է այդ գումարով «գնել» Կռոտին, որպեսզի նա դուրս գա բանտից։
Դերակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայքլ Ջեյ Ուայթ - Ջորջ «Այսմեն» Չեմբերս
- Սկոտ Էդկինս - Յուրի Բոյկա
- Էլի Դանկեր - Նիկոլայ «Կռոտ»
- Բեն Քրոս - Ստիվեն Պարկեր
- Մարկ Իվանիր - Գագա
- Վալենտիվ Գանև - Բանտի կառավարիչ Մարկով
- Սիլվիո Սայմակ - Արկադի Դավիչ
- Վելիզար Բինև - Կիրիլ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
- Բուլղարիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2006 ֆիլմեր
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Ամերիկյան դետեկտիվ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Ամերիկյան սպորտային ֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Ֆիլմեր ինքնասպանության մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանում