Անուրադhա Կոիրալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անուրադhա Կոիրալա
նեպալ.՝ अनुराधा कोइराला
Դիմանկար
Ծնվել էապրիլի 14, 1949(1949-04-14) (75 տարեկան)
ԾննդավայրRumjatar, Okhaldhunga District, Sagarmatha Zone, Արևելյան շրջան (Նեպալ), Նեպալ
Քաղաքացիություն Նեպալ
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունսոցիալական աշխատող
ԿուսակցությունNepali Congress?
Պարգևներ և
մրցանակներ
 Anuradha Koirala Վիքիպահեստում

Անուրադհա Կոիրալա (նեպալ.՝ अनुराधा कोइराला, ապրիլի 14, 1949(1949-04-14), Rumjatar, Okhaldhunga District, Sagarmatha Zone, Արևելյան շրջան (Նեպալ), Նեպալ), նեպալցի սոցիալական ակտիվիստ, ստրկության զոհերին օժանդակող նեպալյան Մաիտի Նեպալ հասարակական կազմակերպության հիմնադիրն ու ղեկավարը[5]։ 2018 թվականի հունվարի 17-ին Նեպալի կառավարության կողմից նշանակվել է համար 3 նահանգի նահանգապետ` դառնալով առաջին կին նահանգապետը[6]

Այժմ նրա հիմնած կազմակերպությունը ղեկավարում է վերականգնողական տուն Կատմանդուում, ինչպես նաև` Հնդկաստանի ու Նեպալի սահմանին գտնվող քաղաքներում գործող վերականգնողական տներ և ակադեմիա Կատմանդուում։ Ինչպես հուշում է կազմակերպության անունը (maiti նեպալերեն նշանակում է «մայրիկի տուն»), Մաիտի Նեպալը ապաստարան է Հնդկաստանի հասարակաց տներից փրկված կանանց համար։ Կանայք կարող են մնալ Մաիտի Նեպալի տներում այնքան ժամանակ, մինչև նրանք ի վիճակի կլինեն վերադառնալ իրենց տները, իսկ եթե նրանք մերժված են հասարակության ու իրենց հարազատների կողմից, կարող են մնալ այնտեղ այնքան ժամանակ, քանի դեռ ի վիճակի չեն ինքնուրույն ապրել։ 1993-2011 թվականներին Կոիրալան ու իր կազմակերպությունը օգնել են ավելի քան 12.000 կանանց[7]։

Մաիտի Նեպալն աշխատում է նաև փրկված կանանց իրենց ընտանիքի հետ վերամիավորելու ուղղությամբ` Հնդկաստանի ու Նեպալի սահմանին ոստիկանության հետ հսկումներ իրականացնելով, ինչպես նաև` օգնելով կանանց փախչել հասարակաց տներից` Հնդկաստանի իշխանությունների օգնությամբ[8]։

Անուրադհա Կոիրալան CNN-ի Հերոսի մրցանակով

Կոիրալան 2006 թվականի օգոստոսի 25-ին Խաղաղության աբբայության կողմից Մասաչուսեթսում արժանացել է Խղճի արիության մրցանակի[9]։ 2010 թվականին արժանացել է CNN տարվա հերոս մրցանակին[5]։

Ամերիկյան կառավարությունը 2010 թվականի ապրիլին Մաիտի Նեպալին երկու տարվա դրամաշնորհ է տրամադրել` 500.000 ամերիկյան դոլարի չափով[10]։

2017 թվականի նոյեմբերին Կոիրալան միացել է Նեպալի կոնգրեսական կուսակցությանը[11]։

Պարգևներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուրադհա Կոիրալան 1998 թվականին արժանացել է Նեպալի Տարվա լավագույն սոցիալական աշխատող պարգևին, 1999 թվականին ստացել է Գուրկկայի աջ ձեռքի մեդալ, 2002 թվականին՝ Տրիշակտիպատա մրցանակ, 2006 թվականին Խաղաղության աբբայություն հիմնադրամի կողմից արժանացել է Խղճի արիության մրցանակի, 2007 թվականին՝ գերմանական UNIFEM և Սոֆյա թագուհու արժաթե մեդալ մրցանակներին։

Անուրադհան 2010 թվականին արժանացել է CNN-ի հերոսի կոչմանը։ Բեմում նա ներկայացվել է Դեմի Մուրի և Էշթոն Քաթչերի կողմից[12]։ Նա 100.000 ամերիկյան դոլար է ստացել` Մաիտի Նեպալի հետ իր աշխատանքը շարունակելու համար, ինչպես նաև` 25.000 ամերիկյան դոլար CNN-ի կողմից` ի նշան երախտագիտության[12][13]։

2014 թվականին արժանացել է Մայր Թերեզայի մրցանակի[14][15]։

2017 թվականի ապրիլին նախագահ Պրանաբ Կումար Մուխերջիի կողմից Անուրադհա Կոիրալային շնորհվել է Հնդկաստանի չորրորդ ամենաբարձր` Պադմա Շրի քաղաքացիական պարգևը[16][17]։ 2018 թվականին Կոիրալան արժանացել է G. O. D. մրցանակի[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://maitinepal.org/menu_menagement/founders-biography/
  2. https://www.fhld.uk/news/article/congratulations-to-anuradha-koirala-cnn-heroes-award-2010
  3. https://pulitzercenter.org/stories/cnn-hero-fight-against-sex-trafficking-continues
  4. https://www.thehindu.com/news/national/List-of-Padma-awardees-2017/article17092476.ece
  5. 5,0 5,1 «Anuradha Koirala named CNN Hero of the Year 2010». The Money Times. 2010 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 25-ին.
  6. https://www.tribuneindia.com
  7. CNN Hero working harder than ever to stop human trafficking, 23 June 2011, CNN
  8. Anuradha Koirala – Protecting the Powerless. Edition.cnn.com. Retrieved on 2012-05-20.
  9. «The Peace Abbey Courage of Conscience Recipients List». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 12-ին.. peaceabbey.org
  10. «U.S. asks Nepal to meet the May deadline for new constitution». The Hindu. 2010 թ․ ապրիլի 27. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին.
  11. «CNN Hero awardee Anuradha Koirala joins NC». 2017 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
  12. 12,0 12,1 «Anuradha wins CNN Heroes Award 2010». CNN Edition. 2012 թ․ մարտի 23.
  13. «Anuradha wins CNN Heroes Award» (PDF). 2012 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  14. «Mother Teresa global awards for Anuradha Koirala, Amte». Business Standard. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
  15. «Mother Teresa Memorial International Award for Social Justice held on Sunday». dna. Diligent Media Corporation Ltd. 2014 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
  16. «Anuradha Koirala Receives Padma Shri Award». 2017 թ․ ապրիլի 14. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
  17. «India honours 67-year-old Nepali woman who freed 45,000 girls from sexual slavery». 2017 թ․ հունվարի 27.
  18. Reporter, India-West Staff. «Maiti Nepal Founder Anuradha Koirala to Be Honored as Human Rights Icon of Asia by GOD Asia». India West (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անուրադhա Կոիրալա» հոդվածին։