Անուրադhա Կոիրալա
Անուրադhա Կոիրալա նեպալ.՝ अनुराधा कोइराला | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Rumjatar, Okhaldhunga District, Sagarmatha Zone, Արևելյան շրջան (Նեպալ), Նեպալ |
Քաղաքացիություն | Նեպալ |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | սոցիալական աշխատող |
Կուսակցություն | Nepali Congress? |
Պարգևներ և մրցանակներ | |
Anuradha Koirala Վիքիպահեստում |
Անուրադհա Կոիրալա (նեպալ.՝ अनुराधा कोइराला, ապրիլի 14, 1949, Rumjatar, Okhaldhunga District, Sagarmatha Zone, Արևելյան շրջան (Նեպալ), Նեպալ), նեպալցի սոցիալական ակտիվիստ, ստրկության զոհերին օժանդակող նեպալյան Մաիտի Նեպալ հասարակական կազմակերպության հիմնադիրն ու ղեկավարը[5]։ 2018 թվականի հունվարի 17-ին Նեպալի կառավարության կողմից նշանակվել է համար 3 նահանգի նահանգապետ` դառնալով առաջին կին նահանգապետը[6]
Այժմ նրա հիմնած կազմակերպությունը ղեկավարում է վերականգնողական տուն Կատմանդուում, ինչպես նաև` Հնդկաստանի ու Նեպալի սահմանին գտնվող քաղաքներում գործող վերականգնողական տներ և ակադեմիա Կատմանդուում։ Ինչպես հուշում է կազմակերպության անունը (maiti նեպալերեն նշանակում է «մայրիկի տուն»), Մաիտի Նեպալը ապաստարան է Հնդկաստանի հասարակաց տներից փրկված կանանց համար։ Կանայք կարող են մնալ Մաիտի Նեպալի տներում այնքան ժամանակ, մինչև նրանք ի վիճակի կլինեն վերադառնալ իրենց տները, իսկ եթե նրանք մերժված են հասարակության ու իրենց հարազատների կողմից, կարող են մնալ այնտեղ այնքան ժամանակ, քանի դեռ ի վիճակի չեն ինքնուրույն ապրել։ 1993-2011 թվականներին Կոիրալան ու իր կազմակերպությունը օգնել են ավելի քան 12.000 կանանց[7]։
Մաիտի Նեպալն աշխատում է նաև փրկված կանանց իրենց ընտանիքի հետ վերամիավորելու ուղղությամբ` Հնդկաստանի ու Նեպալի սահմանին ոստիկանության հետ հսկումներ իրականացնելով, ինչպես նաև` օգնելով կանանց փախչել հասարակաց տներից` Հնդկաստանի իշխանությունների օգնությամբ[8]։
Կոիրալան 2006 թվականի օգոստոսի 25-ին Խաղաղության աբբայության կողմից Մասաչուսեթսում արժանացել է Խղճի արիության մրցանակի[9]։ 2010 թվականին արժանացել է CNN տարվա հերոս մրցանակին[5]։
Ամերիկյան կառավարությունը 2010 թվականի ապրիլին Մաիտի Նեպալին երկու տարվա դրամաշնորհ է տրամադրել` 500.000 ամերիկյան դոլարի չափով[10]։
2017 թվականի նոյեմբերին Կոիրալան միացել է Նեպալի կոնգրեսական կուսակցությանը[11]։
Պարգևներ և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուրադհա Կոիրալան 1998 թվականին արժանացել է Նեպալի Տարվա լավագույն սոցիալական աշխատող պարգևին, 1999 թվականին ստացել է Գուրկկայի աջ ձեռքի մեդալ, 2002 թվականին՝ Տրիշակտիպատա մրցանակ, 2006 թվականին Խաղաղության աբբայություն հիմնադրամի կողմից արժանացել է Խղճի արիության մրցանակի, 2007 թվականին՝ գերմանական UNIFEM և Սոֆյա թագուհու արժաթե մեդալ մրցանակներին։
Անուրադհան 2010 թվականին արժանացել է CNN-ի հերոսի կոչմանը։ Բեմում նա ներկայացվել է Դեմի Մուրի և Էշթոն Քաթչերի կողմից[12]։ Նա 100.000 ամերիկյան դոլար է ստացել` Մաիտի Նեպալի հետ իր աշխատանքը շարունակելու համար, ինչպես նաև` 25.000 ամերիկյան դոլար CNN-ի կողմից` ի նշան երախտագիտության[12][13]։
2014 թվականին արժանացել է Մայր Թերեզայի մրցանակի[14][15]։
2017 թվականի ապրիլին նախագահ Պրանաբ Կումար Մուխերջիի կողմից Անուրադհա Կոիրալային շնորհվել է Հնդկաստանի չորրորդ ամենաբարձր` Պադմա Շրի քաղաքացիական պարգևը[16][17]։ 2018 թվականին Կոիրալան արժանացել է G. O. D. մրցանակի[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://maitinepal.org/menu_menagement/founders-biography/
- ↑ https://www.fhld.uk/news/article/congratulations-to-anuradha-koirala-cnn-heroes-award-2010
- ↑ https://pulitzercenter.org/stories/cnn-hero-fight-against-sex-trafficking-continues
- ↑ https://www.thehindu.com/news/national/List-of-Padma-awardees-2017/article17092476.ece
- ↑ 5,0 5,1 «Anuradha Koirala named CNN Hero of the Year 2010». The Money Times. 2010 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ https://www.tribuneindia.com
- ↑ CNN Hero working harder than ever to stop human trafficking, 23 June 2011, CNN
- ↑ Anuradha Koirala – Protecting the Powerless. Edition.cnn.com. Retrieved on 2012-05-20.
- ↑ «The Peace Abbey Courage of Conscience Recipients List». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 12-ին.. peaceabbey.org
- ↑ «U.S. asks Nepal to meet the May deadline for new constitution». The Hindu. 2010 թ․ ապրիլի 27. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «CNN Hero awardee Anuradha Koirala joins NC». 2017 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ 12,0 12,1 «Anuradha wins CNN Heroes Award 2010». CNN Edition. 2012 թ․ մարտի 23.
- ↑ «Anuradha wins CNN Heroes Award» (PDF). 2012 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Mother Teresa global awards for Anuradha Koirala, Amte». Business Standard. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Mother Teresa Memorial International Award for Social Justice held on Sunday». dna. Diligent Media Corporation Ltd. 2014 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Anuradha Koirala Receives Padma Shri Award». 2017 թ․ ապրիլի 14. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «India honours 67-year-old Nepali woman who freed 45,000 girls from sexual slavery». 2017 թ․ հունվարի 27.
- ↑ Reporter, India-West Staff. «Maiti Nepal Founder Anuradha Koirala to Be Honored as Human Rights Icon of Asia by GOD Asia». India West (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անուրադhա Կոիրալա» հոդվածին։ |