Jump to content

Անուշ Բադալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անուշ Բադալյան
Ծնվել էմարտի 8, 1991(1991-03-08) (33 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Ծովակալ Իսակովի անվան թիվ 132 հիմնական դպրոց
Մասնագիտություներգչուհի

Անուշ Բադալյան (մարտի 8, 1991(1991-03-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուշ Բադալյանը ծնվել է 1991 թվականի մարտի 8-ին Երևանում[1]։ Երկու տարեկանից բնակվել է Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։ 2006 թվականին վերադարձել է Հայաստան, 2008 թվականին ավարտել է Երևանի Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 միջնակարգ դպրոցը։ Սովորել է Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում, 2008-2013 թվականներին ուսումը շարունակել է Երևանի Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի գովազդի բաժնում։

Անուշ Բադալյանը արժանացել է մի շարք միջազգային երաժշտական մրցույթների դափնեկրի։ 1999 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած «Ոսկե սրինգ» միջազգային մրցույթին դարձել է հաղթող ու արժանացել դափնեկրի։ Դափնեկրի է արժանացել նաև 2000 թվականին «Утренняя звезда» մրցույթին։ Որպես հյուր Ռուսաստանից 2001 թվականին մասնակցել է հայաստանյան «Կռունկ» փառատոնին։ Էստրադային երգիչների փառատոնին Անուշ Բադալյանը 2003 թվականին զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Ուսման տարիների ընթացքում մասնակցել է համերգային ծրագրերի, ունեցել է մենահամերգներ։ 2009 թվականին մասնակցել է Ալեքսանդր Պուշկինի «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» խորագրով միջազգային փառատոնին, «վոկալ» անվանակարգում արժանացել է դափնեկրի։

Անուշ Բադալյանն փորձի փոխանակման նպատակով եղել է Էստոնիայում, ապա՝ Ֆինլանդիայում։ 2011 թվականից որպես արտիստ աշխատանքի է անցել Հայաստանի երգի պետական թատրոնում։ Նույն թվականից բրազիլական երաժշտություն է ներկայացրել Հայաստանում։

Արթուր Գրիգորյանի «Կոմիտաս, եկել եմ» երաժշտական ներկայացման շրջանակներում հյուրախաղերով եղել է ԱՄՆ-ում՝ 2012 իսկ 2014 թվականին՝ Հունաստանում և Իրանում։

Անուշ Բադալյանը 2018 թվականին իր մասնակությունն է ունեցել Ղազախստանի «Աստանայի ձայնը» մրցույթին։ 2014 թվականիմ որպես մենակատար հանդես է եկել Հայաստանի պետական ջազ նվագախմբում։ 2016 թվականից դասավանդել է Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիայում։ 2017 թվականին Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Հայաստանի երգի պետական թատրոնի կազմում մասնակցել է «Մշակութային կանգառ» պետական նախագծին՝ համերգներ է ունեցել Հայաստանի մարզերում։

Անուշ Բադալյանը 2019 թվականից «Arm Strong Dixie» ջազային նախագծի մենակատար է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Zarkfoundation - Անուշ Բադալյան». zarkfoundation.com.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]