Աննե Մարգրեթե Հաուսքեն Նուրբերգ
Աննե Մարգրեթե Հաուսքեն Նուրբերգ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական[1] |
Մասնագիտացում՝ | orienteer |
Երկիր՝ | Նորվեգիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 23, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր՝ | Կարմյո, Ռուգլան, Նորվեգիա |
Ակումբ՝ | Nydalens SK?, Halden SK?, Bækkelagets SK? և Torvastad IL? |
Աննե Մարգրեթե Հաուսքեն Նուրբերգ (նորվ.՝ Anne Margrethe Hausken Nordberg, հունվարի 23, 1976, Կարմյո, Ռուգլան, Նորվեգիա), նորվեգացի սպորտային կողմնորոշիչ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն[2]։ 2008 թվականին նա դարձավ Աշխարհի գավաթի խաղարկության հավակնորդ։
Կրտսեր տարիքում Աննե Մարգրեթեն մասնակցում էր երիտասարդական աշխարհի առաջնության ամառային և ձմեռային մարզաձևերին[3]։ Եթե աշխարհի ամառային երիտասարդական առաջնությունում նրա լավագույն նվաճումը 26-րդ հորիզոնականն էր[2], ապա 1996 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությունում նա դասական մրցատարածությունից նվաճեց արծաթե մեդալ և էստաֆետայից՝ ոսկե[4]։
Միջազգային մրցասպարեզում առաջնելույթից հետո 1988 թվականին նա որոշում է երկու տարով ընդմիջել իր սպորտային կարիերայում[2]։ 2001 թվականին նա վերադարձավ ընդմիջումից՝ կենտրոնանալով կարճ մրցատարածության վրա և 2002 թվականի Հունգարիայի Եվրոպայի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ[5]։
2008 թվականը հաջողակ տարի էր Աննե Մարգրեթի համար։ Նա կարողացավ հաղթել աշխարհի գավաթի հինգ խաղերի մրցաշարերից երեքը[2]։ Մասնավորապես, Եվրոպայի առաջնությունում երկար հեռավորությունը և սպրինտը[6] և Չեխիայի ընթացող աշխարհի առաջնությունում սպրինտը[7]։
Նա ամուսնացած է Անդեշ Նուրբերգի հետ։ 2011 թվականի հունիսի կեսերին ծնվեց նրանց երեխա, ուստի ստիպված եղավ չմասնակցել 2011 թվականի Աշխարհի գավաթի խաղերին, որը տեղի ունեցավ Ֆրանսիայում[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Record #229540349 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Profile:Anne Margrethe Hausken» (անգլերեն). runners.worldofo.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 02.02.2009-ին.
- ↑ «Junior World Orienteering Championships» (անգլերեն). International Orienteering Federation. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 02.02.2009-ին.
- ↑ «SKI-JWOC 1996 SVK – Slovakia, Banska Bystrica/Donovaly, 5-12 February 1996» (անգլերեն). IOF. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 02.02.2009-ին.
- ↑ «European Orienteering Championship, senior statistics 1962-1964, 2000-2006» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 02.02.2009-ին.
- ↑ «EOC 2008. Results» (անգլերեն) — Результаты чемпионата Европы 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 02.02.2009-ին.
- ↑ «Результаты женского спринта на WOC 2008» (անգլերեն) — Официальный сайт ЧМ 2008. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 24,02,2011-ին.
- ↑ «Record number of nations at World Championships». IOF. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 8-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «www.amhausken.com» (նորվեգերեն) — Персональный сайт. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 02.02.2009-ին.
- интервью с Х. А. Хаускен Нурберг Արխիվացված 2012-04-06 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննե Մարգրեթե Հաուսքեն Նուրբերգ» հոդվածին։ |
|