Jump to content

Աննե Մարգրեթե Հաուսքեն Նուրբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննե Մարգրեթե Հաուսքեն Նուրբերգ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացումorienteer
Երկիր Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվհունվարի 23, 1976(1976-01-23) (49 տարեկան)
ԾննդավայրԿարմյո, Ռուգլան, Նորվեգիա
ԱկումբNydalens SK?, Halden SK?, Bækkelagets SK? և Torvastad IL?

Աննե Մարգրեթե Հաուսքեն Նուրբերգ (նորվ.՝ Anne Margrethe Hausken Nordberg, հունվարի 23, 1976(1976-01-23), Կարմյո, Ռուգլան, Նորվեգիա), նորվեգացի սպորտային կողմնորոշիչ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն[1]։ 2008 թվականին նա դարձավ Աշխարհի գավաթի խաղարկության հավակնորդ։

Կրտսեր տարիքում Աննե Մարգրեթեն մասնակցում էր երիտասարդական աշխարհի առաջնության ամառային և ձմեռային մարզաձևերին[2]։ Եթե աշխարհի ամառային երիտասարդական առաջնությունում նրա լավագույն նվաճումը 26-րդ հորիզոնականն էր[1], ապա 1996 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությունում նա դասական մրցատարածությունից նվաճեց արծաթե մեդալ և էստաֆետայից՝ ոսկե[3]։

Միջազգային մրցասպարեզում առաջնելույթից հետո 1988 թվականին նա որոշում է երկու տարով ընդմիջել իր սպորտային կարիերայում[1]։ 2001 թվականին նա վերադարձավ ընդմիջումից՝ կենտրոնանալով կարճ մրցատարածության վրա և 2002 թվականի Հունգարիայի Եվրոպայի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ[4]։

2008 թվականի Աշխարհի գավաթի կանանց առաջնությունում պարգևատրվել է։ Ձախից աջ՝ Մինա Կաուպի (2), Աննե Մարգրեթե Հաուսքեն Նուրբերգ (1) և Յանսոն Հելենա (3)

2008 թվականը հաջողակ տարի էր Աննե Մարգրեթի համար։ Նա կարողացավ հաղթել աշխարհի գավաթի հինգ խաղերի մրցաշարերից երեքը[1]։ Մասնավորապես, Եվրոպայի առաջնությունում երկար հեռավորությունը և սպրինտը[5] և Չեխիայի ընթացող աշխարհի առաջնությունում սպրինտը[6]։

Նա ամուսնացած է Անդեշ Նուրբերգի հետ։ 2011 թվականի հունիսի կեսերին ծնվեց նրանց երեխա, ուստի ստիպված եղավ չմասնակցել 2011 թվականի Աշխարհի գավաթի խաղերին, որը տեղի ունեցավ Ֆրանսիայում[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Profile:Anne Margrethe Hausken» (անգլերեն). runners.worldofo.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 02.02.2009-ին.
  2. «Junior World Orienteering Championships» (անգլերեն). International Orienteering Federation. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 02.02.2009-ին.
  3. «SKI-JWOC 1996 SVK – Slovakia, Banska Bystrica/Donovaly, 5-12 February 1996» (անգլերեն). IOF. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 02.02.2009-ին.
  4. «European Orienteering Championship, senior statistics 1962-1964, 2000-2006» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 02.02.2009-ին.
  5. «EOC 2008. Results» (անգլերեն) — Результаты чемпионата Европы 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 02.02.2009-ին.
  6. «Результаты женского спринта на WOC 2008» (անգլերեն) — Официальный сайт ЧМ 2008. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 24,02,2011-ին.
  7. «Record number of nations at World Championships». IOF. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննե Մարգրեթե Հաուսքեն Նուրբերգ» հոդվածին։