Աննա Տեր-Մարկոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Տեր-Մարկոսյան
Ծնվել էդեկտեմբերի 12, 1951(1951-12-12) (72 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Մասնագիտությունֆիզիոլոգ
Հաստատություն(ներ)Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1974)
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1996)
Տիրապետում է լեզուներինհայերեն

Աննա Սարգսի Տեր-Մարկոսյան (դեկտեմբերի 12, 1951(1951-12-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1996) , պրոֆեսոր (1997):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Տեր-Մարկոսյանը ծնվել է 1951 թվականին Երևանում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը[1]։ 1974 թվականից աշխատում է Երևանի պետական բժշկական համալսարանում, 1986 թվականից՝ նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնում։ 1987 թվականից ՀՀ ֆիզիոլոգների ընկերության և վարչության (1994 թվական) անդամ, 2000 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային բժշկակենսաբանական բարձրագույն դպրոցի վարչության անդամ, 2000 թվականից՝ ԱՄՆ-ի արհեստավարժ կանանց խորհրդի անդամ, 2005 թվականից՝ Ուղեղի հետազոտության միջազգային կազմակերպության անդամ։

Աշխատանքները վերաբերում են հարվահանագեղձերի թերֆունկցիայով պայմանավորված ցնցումային համախտանիշի բջջային և նյարդային բջջի վրա կալցիում-կարգավորիչ հումորալ համակարգի պարաթ-հորմոնի ազդեցության մեխանիզմներին[2][3]։ Համահեղինակ է «Մարդու ֆիզոլոգիայի հիմունքները» (1998 թվական) դասագրքի։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային բժշկակենսաբանական բարձրագույն դպրոցի վարչության անդամ (2000)
  • ԱՄՆ-ի արհեստավարժ կանանց խորհրդի անդամ (2000)
  • Ուղեղի հետազոտության միջազգային կազմակերպության անդամ (2005):

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Система парат-гормон кальций в регуляции функциональной активности нейрона, Ереван, 1998. (համահեղինակ)
  • Membranotropic Effect of PTH on Neuron. // I congress of Physiologists of FSU Countries. Sochi, Dagomis, 2005, V. 2 p. 100.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Anna Ter-Markosyan - Editorial Board - Scientific Research Publishing». www.scirp.org. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  3. «A. S. Ter-Markosyan - Publications». www.researchgate.net (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.