Աննա Վարդանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աննա Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 26, 1973 (50 տարեկան) |
Կրթություն | Սոբինովի անվան Սարատովի պետական կոնսերվատորիայի թատերական ինստիտուտ (1994) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աննա Միխայիլի Վարդանյան (Աննա Աստրախանցևա-Վարդանյան, օգոստոսի 26, 1973), ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննա Վարդանյանը ծնվել է 1973 թվականի օգոստոսի 26-ին։ Հայրը՝ Միխայիլ Վարդանյանը, վիրաբույժ է, պրոֆեսիոնալ գեղանկարիչ։ Մայրը՝ Լյուդմիլա Վիկտորովնան, տնային տնտեսուհի[1]։
1994 թվականին ավարտել է Սարատովի կոնսերվատորիայի թատերական ֆակուլտետը՝ Վալենտինա Երմակովայի դասարանը։ Երկրորդ կուրսից խաղացել է Սարատովի դրամատիկական թատրոնի ներկայացումներում, իսկ ուսումն ավարտելուց հետո՝ ընդգրկվել է թատրոնի թատերախմբում (1992-1996)։ 1996-1998 թվականներին խաղացել է Մոսկվայի նոր դրամատիկական թատրոնում (ղեկավար՝ Բորիս Լվով-Անոխին)[2]։
1998 թվականին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։ Աշխատում է Վ․ Կոմիսարժևսկայայի անվան թատրոնում, ակտիվորեն նկարահանվում է կինոյում[2]։
2008 թվականին առաջադրվել է «Ոսկե դիմակ» մրցանակի, որպես «Իվանով» ներկայացման համառեժիսոր («Տակոյ թատրոն», Սանկտ Պետերբուրգ)[3]։
2008 թվականին էկրան է բարձրացել Սերգեյ Օվչարովի «Այգի» ֆիլմը[4], որտեղ դերասանուհին մարմնավորել է գլխավոր հերոսուհուն։ Դերասանուհու դերակատարումն արժանացել է կինոքննադատների գնահատանքին[5][6]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սարատովի Ի․ Սլոնովի անվան դրամատիկական թատրոն
Տարի | Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|
1991 | Միխայիլ Բուլգակով | Սպիտակ գվարդիա | Ելենա |
1992 | Քլայվ Պեթոն | Տորո | Ռախել |
1993 | Ռոժե Վիտրակ | Վիվատ, Վիկտո՛ր | Էսթեր |
1993 | Անտոն Չեխով | Ճայ | Նինա Զարեչնայա |
1994 | Թոմ Սթոփարդ | Արկադիա | Թոմազինա Քավերլրի |
- Սանկտ Պետերբուրգի Ա․ Միրոնովի անվան «Ռուսական անտեպրիզի» թատրոն
Տարի | Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|
2000 | Անտոն Չեխով | Ճայ | Նինա Զարեչնայա |
- Վ․ Կոմիսարժևսկայայի անվան ակադեմիական դրամատիկական թատրոն
Տարի | Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|
Իվան Տուրգենև | Մեկ ամիս գյուղում | Վերոչկա | |
Մաքս Ֆրիշ | Անդորա | Բարբլին | |
1998 | Ուիլյամ Շեքսպիր | Փոթորիկ | Միրանդա |
2001 | Գրիգորի Գորին | Խեղկատակ Բալակիրևը | Դունյա Բուրիկինա |
2007 | Ուիլյամ Շեքսպիր | Միջամառային գիշերվա երազ | Գերմիա |
- Տակոյ թատրոն
Տարի | Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|
2006 | Քարոլ Ֆրեշեթ | Ժանը և Բեատրիսը | Բեատրիս |
2007 | Անտոն Չեխով | Իվանով | Սառա |
2009 | Ջորջ Բայրոն | Կայեն | Լյուցիֆեր |
2010 | Վիկտոր Պելևին | Դարձորյակի սուրբ գիրքը |
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2018 | Մաժոր 3 | Վերա Իգնատևա |
2018 | Կինը հայելու մեջ | Վիոլա |
2018 | Գրանդ | |
2017 | Piter by Կաստա | |
2016 | Շաման։ Նոր սպառնալիք | Աննա Դյոմինա |
2016 | Ինչն էլ որ պահանջվում էր ապացուցել | Մայա |
2016 | Մաժոր 2 | Վերա Իգնատևա |
2015
(չի ավարտվել) |
Միջնորդը | |
2015 | Ծովային սատանաներ։ Սմերչ 2 | Էմիլյա |
2015 | Կլիմ | Զոյա Ռոշչինա |
2014-2015 | Օտար բույնը | Պոլինա Մակրիդինա |
2014 | Վերջին օրը | Ելենա Ռոմանովա |
2014 | Լավագույն թշնամիները | Լիդիա Օրեխովա |
2014 | Լենինգրադ 46 | Ռաիսա |
2014 | Երկու կին | Նատալյա Պետրովնա |
2013 | Սխալ նոտա | Ինգա Բելոզյորովա |
2013 | Երկուսն ատրճանակով | Վերա Շելկովինա |
2013 | Նախկին կինը | Սուրկովա |
2012 | Ես չեղարկում եմ մահը | Մարինա Օրլովա |
2012 | Շնչի՛ր ինձ հետ 2 | դերասանուհի |
2012 | Ամեն ինչ սկսվեց Խարբինում | Լիդյա Վիշնյակովա |
2012 | Սինդբադի ժամանակը | Ալլա |
2012 | Անդունդը | Դանա Սկվորցովա |
2011 | Ես հավատում եմ նրան | Ինգա |
2011 | Խելագարը | Վերա |
2011 | Литейный (5-րդ եթերաշրջան) | Իրինա |
2011 | Կրասինի պաշտպանությունը | Նադեժդա |
2010 | Խութակղզիներ 18 | Վիկտորյա Լորանդ |
2010 | Տուլսկի-Տոկարև | Դիմայի մայր |
2010 | Ապահովագրողները | Օլգա |
2010 | Պարեկապահակային ծառայությունը | Ռոգոզինա |
2010 | Ստորջրյա քարեր | Տոմա |
2010 | Խարան | Լորա Գուսարովա |
2010 | Աշտարակ։ Զոնգշպիլ | |
2009 | Ամուսնական պայմանագիր | Աննա Սվենսեն |
2009 | Աննա Կարենինա | Կարենինայի ընկերուհի |
2008 | Մահ լրտեսներին։ Ղրիմ | Վալենտինա Չարուշինա |
2008 | Այգի | Ռանևսկայա |
2008 | Սերը դեռ կարող է գալ | Իրինա |
2008 | Կախարդի տիկնիկները | Օկսանա Բոբրովա |
2007 | Անցյալի ստվերները | Օլգա |
2007 | Գրիչով ու սուսերով | մարկիզուհի Լոպիտալ |
2006 | Ես և դու | գլխավոր դեր |
2006 | Травести | Իրինա Բարիշևա |
2006 | Հին գործեր | Ալլա Իգնատովա |
2006 | Գաղտնի հանձնարարություններ | Մադլեն |
2006 | Опера-2. Хроники убойного отдела | Սոֆյա |
2006 | Հավաքածուն | Լիզա Պոլեժաևա |
2005 | Фаталити | |
2005 | Խնդիրների լուծումը | Մարինա |
2005 | Պորուչիկ Ռժևսկու ճշմարիտ պատմությունը | Նատալի Բազարովա |
2005 | Պարոնայք ատենակալներ | իշխանուհի Դոլգորուկովա |
2004 | Կոտրված լապտերների փողոցը 6 | Իրինա Սերգեևնա |
2004 | Ազգային անվտանգության գործակալը 5 | Նիկա |
2003 | Օտար դեմք | Լյուդմիլա Ստրոգանովա |
2002 | Ընկերուհի Աշունը | Աննա |
2002 | Игра в модерн | Չակա |
2000 | Ելք | Ալիսա |
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2008 ֊ «Ամուրյան աշուն» 6-րդ փառատոնին մրցանակ «Այգի» ֆիլմում լավագույն կանացի դերակատարման համար (Բլագովեշչենսկ)[5][6]
- 2014 - «Ուգրա» 2-րդ միջազգային փառատոնին մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Երկու կին» ֆիլմում կատարած դերի համար[7]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Анна Вартаньян (Астраханцева) - биография, информация, личная жизнь, фото». stuki-druki.com (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
- ↑ 2,0 2,1 «Вартанян Анна Михайловна». www.kino-teatr.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Золотая Маска
- ↑ Время Чехова. Сергей Овчаров снимает «Вишнёвый сад» // «Российская газета» № 4438 от 11 августа 2007 г.
- ↑ 5,0 5,1 «Киноцентр Дом кино. Фильм «Сад»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
- ↑ 6,0 6,1 «Итоги кинофорума «Амурская осень 2008»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Гран-при II Международного фестиваля «Угра» получила драма «Две женщины», созданная при поддержке Фонда кино». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|