Աննա Կիզենհոֆեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Կիզենհոֆեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական[1]
Մասնագիտացում՝հեծանվորդ և մաթեմատիկոս
Երկիր՝ Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 14, 1991(1991-02-14)[1] (33 տարեկան)
Ծննդավայր՝Kirchdorf an der Krems, Վերին Ավստրիա, Ավստրիա[1]
Ակումբ՝Lotto Dstny Ladies?, Soltec Team? և Roland?
167 սանտիմետր

Աննա Կիզենհոֆեր (գերմ.՝ Anna Kiesenhofer, փետրվարի 14, 1991(1991-02-14)[1], Kirchdorf an der Krems, Վերին Ավստրիա, Ավստրիա[1]), ավստրիացի հեծանվորդուհի։ 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի կանանց խմբային մրցավազքում նվաճել է ոսկե մեդալ, որը դարձել է Ամառային օլիմպիական խաղերում Ավստրիայի նվաճախ առաջին ոսկե մեդալը 2004 թվականից ի վեր[2] և նրանց առաջին ոսկե մեդալը հեծանվասպորտից 1896 թվականից ի վեր[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիզենհոֆերը սովորել մաթեմատիկա Վիեննայի տեխնիկական համալսարանում։ Սովորել է Քեմբրիջի համալսարանում։ 2016 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Կատալոնիայի պոլիտեխնիկական համալսարանում։

Մասնակցել է տրիատլոնին և դուատլոնին 2011-2013 թվականներին։ Վնասվածքից հետո 2014 թվականին չի կարողացել մասնակցել վազքի մրցումներին և սկսել է զբաղվել հեծանվավազքով։ Ընդգրկվել է կատալոնական Frigoríficos Costa Brava — Naturalium թիմի կազմում։ Մասնակցել է Տուր դե լ’Արդեշին, սակայն առաջին փուլում ընկել է։ Նա չի կարողացել վերականգնվել և մի քանի բարդ էտապներից հետո որոշել է դուրս գալ մրցումներից[4]։

2016 թվականին նա հաղթել է Coupe d’Espagne-ում[5]։

2021 թվականի հուլիսի 25-ին Տոկիոյի 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճեց կանանց 137-կիլոմետրանոց խմբային հեծանվավազքում[6]՝ վերջնգիծն անցնելով Աննեմիկ վան Վլյոյտենից 75 վայրկյան առաջ[2][7]։ Ավստրիայի համար Սա երկրորդ ոսկե մեդալն է Ամառային օլիմպիական խաղերում ՝ 1896 թվականին Ադոլֆ Շմալի հաղթանակից հետո։

Օլիմպիական խաղերից առաջ Կիզենհոֆերը մարզվել է միայնակ և հաղթանակի հավակնություն չի ունեցել[7][8]։ Եզրագծից 86 կմ առաջ Կիզենհոֆերը, Աննա Պլիխտեն (Լեհաստան) և Օմեր Շապիրան (Իսրայել) 10 րոպեով առաջ են անցել պելոտոնից։ 41 կմ-ից մինչև վերջ Կիզենհոֆեր առաջ է անցել և հաղթել է 75 վայրկյանանոց առավելությամբ։ Օլիմպիական խաղերի կանոնակարգով մրցարշավորդները չեն կարող օգտվել ռադիոկապից, և մրցավազքը երկրորդն ավարտած Աննամիկ Վան Ֆլյոյտենը համոզված է եղել, որ հենց ինքն է հաղթել մրցարշավում[9][10]։ Կիզենհոֆերն ավելի ուշ ասել է, որ «չէր կարող հավատալ», որ հաղթել է՝ հավելելով, որ գոհ կլիներ նաև եզրափակչի լավագույն 25-ի շարքում լինելուց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Olympedia — 2006.
  2. 2,0 2,1 McCurry, Justin (2021 թ․ հուլիսի 25). «Anna Kiesenhofer claims shock road race glory as Van Vleuten mistakes silver for gold». The Guardian. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
  3. Wire, Coy; Haq, Sana Noor (2021 թ․ հուլիսի 26). «Anna Kiesenhofer is a math genius who just pulled off one of the biggest shocks in Olympics history». CNN. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
  4. «Anna Kiesenhofer. " Les courses que je trouve les plus attractives sont des épreuves difficiles comme l'Emakumeen Euskal Bira, le Tour d'Italie et le Tour de l'Ardèche."». velo101. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  5. «COPA DE ESPAÑA DE CICLISMO FEMENINO 2016» (PDF). RFEC (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  6. Smith, R. J.; Bryant, R. G. (1975 թ․ հոկտեմբերի 27). «Metal substitutions incarbonic anhydrase: a halide ion probe study». Biochemical and Biophysical Research Communications. 66 (4): 1281–1286. doi:10.1016/0006-291x(75)90498-2. ISSN 0006-291X. PMID 3.
  7. 7,0 7,1 Benson, Daniel (2021 թ․ հուլիսի 25). «Olympics: Shock gold for Anna Kiesenhofer in women's road race». cyclingnews.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
  8. Boren, Cindy (2021 թ․ հուլիսի 25). «A Dutch cyclist thought she had won Olympic gold, but an Austrian was way ahead of her». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
  9. Математик выиграла золото на олимпийской велогонке и шокировала соперниц Математик выиграла золото на олимпийской велогонке и шокировала соперниц
  10. Parker, Ian (2021 թ․ հուլիսի 25). «Anna Kiesenhofer storms to gold as runner-up crosses line thinking she had won». Yahoo Sports. PA Media. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Կիզենհոֆեր» հոդվածին։