Աննա Կիզենհոֆեր
Աննա Կիզենհոֆեր | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական[1] |
Մասնագիտացում՝ | հեծանվորդ և մաթեմատիկոս |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 14, 1991[1] (32 տարեկան) |
Ծննդավայր՝ | Kirchdorf an der Krems, Վերին Ավստրիա, Ավստրիա[1] |
Աննա Կիզենհոֆեր (գերմ.՝ Anna Kiesenhofer, փետրվարի 14, 1991[1], Kirchdorf an der Krems, Վերին Ավստրիա, Ավստրիա[1]), ավստրիացի հեծանվորդուհի։ 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի կանանց խմբային մրցավազքում նվաճել է ոսկե մեդալ, որը դարձել է Ամառային օլիմպիական խաղերում Ավստրիայի նվաճախ առաջին ոսկե մեդալը 2004 թվականից ի վեր[2] և նրանց առաջին ոսկե մեդալը հեծանվասպորտից 1896 թվականից ի վեր[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիզենհոֆերը սովորել մաթեմատիկա Վիեննայի տեխնիկական համալսարանում։ Սովորել է Քեմբրիջի համալսարանում։ 2016 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Կատալոնիայի պոլիտեխնիկական համալսարանում։
Մասնակցել է տրիատլոնին և դուատլոնին 2011-2013 թվականներին։ Վնասվածքից հետո 2014 թվականին չի կարողացել մասնակցել վազքի մրցումներին և սկսել է զբաղվել հեծանվավազքով։ Ընդգրկվել է կատալոնական Frigoríficos Costa Brava — Naturalium թիմի կազմում։ Մասնակցել է Տուր դե լ’Արդեշին, սակայն առաջին փուլում ընկել է։ Նա չի կարողացել վերականգնվել և մի քանի բարդ էտապներից հետո որոշել է դուրս գալ մրցումներից[4]։
2016 թվականին նա հաղթել է Coupe d’Espagne-ում[5]։
2021 թվականի հուլիսի 25-ին Տոկիոյի 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճեց կանանց 137-կիլոմետրանոց խմբային հեծանվավազքում[6]՝ վերջնգիծն անցնելով Աննեմիկ վան Վլյոյտենից 75 վայրկյան առաջ[2][7]։ Ավստրիայի համար Սա երկրորդ ոսկե մեդալն է Ամառային օլիմպիական խաղերում ՝ 1896 թվականին Ադոլֆ Շմալի հաղթանակից հետո։
Օլիմպիական խաղերից առաջ Կիզենհոֆերը մարզվել է միայնակ և հաղթանակի հավակնություն չի ունեցել[7][8]։ Եզրագծից 86 կմ առաջ Կիզենհոֆերը, Աննա Պլիխտեն (Լեհաստան) և Օմեր Շապիրան (Իսրայել) 10 րոպեով առաջ են անցել պելոտոնից։ 41 կմ-ից մինչև վերջ Կիզենհոֆեր առաջ է անցել և հաղթել է 75 վայրկյանանոց առավելությամբ։ Օլիմպիական խաղերի կանոնակարգով մրցարշավորդները չեն կարող օգտվել ռադիոկապից, և մրցավազքը երկրորդն ավարտած Աննամիկ Վան Ֆլյոյտենը համոզված է եղել, որ հենց ինքն է հաղթել մրցարշավում[9][10]։ Կիզենհոֆերն ավելի ուշ ասել է, որ «չէր կարող հավատալ», որ հաղթել է՝ հավելելով, որ գոհ կլիներ նաև եզրափակչի լավագույն 25-ի շարքում լինելուց։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Olympedia — 2006.
- ↑ 2,0 2,1 McCurry Justin (25 July 2021)։ «Anna Kiesenhofer claims shock road race glory as Van Vleuten mistakes silver for gold»։ The Guardian։ Վերցված է 25 July 2021
- ↑ Wire Coy, Haq Sana Noor (July 26, 2021)։ «Anna Kiesenhofer is a math genius who just pulled off one of the biggest shocks in Olympics history»։ CNN։ Վերցված է July 26, 2021
- ↑ «Anna Kiesenhofer. " Les courses que je trouve les plus attractives sont des épreuves difficiles comme l'Emakumeen Euskal Bira, le Tour d'Italie et le Tour de l'Ardèche."»։ velo101։ Վերցված է 8 January 2017
- ↑ «COPA DE ESPAÑA DE CICLISMO FEMENINO 2016»։ RFEC (իսպաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 9 January 2017-ին։ Վերցված է 8 January 2017
- ↑ Smith R. J., Bryant R. G. (1975-10-27)։ «Metal substitutions incarbonic anhydrase: a halide ion probe study»։ Biochemical and Biophysical Research Communications 66 (4): 1281–1286։ ISSN 0006-291X։ PMID 3։ doi:10.1016/0006-291x(75)90498-2
- ↑ 7,0 7,1 Benson Daniel (25 July 2021)։ «Olympics: Shock gold for Anna Kiesenhofer in women's road race»։ cyclingnews.com։ Վերցված է 25 July 2021
- ↑ Boren Cindy (25 July 2021)։ «A Dutch cyclist thought she had won Olympic gold, but an Austrian was way ahead of her»։ The Washington Post։ Արխիվացված օրիգինալից 25 July 2021-ին։ Վերցված է 26 July 2021
- ↑ Математик выиграла золото на олимпийской велогонке и шокировала соперниц Математик выиграла золото на олимпийской велогонке и шокировала соперниц
- ↑ Parker Ian (25 July 2021)։ «Anna Kiesenhofer storms to gold as runner-up crosses line thinking she had won»։ Yahoo Sports։ PA Media։ Վերցված է 25 July 2021
|