Jump to content

Աննա Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աննա Աղաջանյան
Ծնվել էմայիսի 12, 1970(1970-05-12) (54 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԱլեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց, Երևանի պետական համալսարան (1992), Օքսֆորդի համալսարան (2001) և Ջորջ Մարշալի անվան Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոն (2007)
Մասնագիտությունդիվանագետ
ԱշխատավայրՀայաստանի նախագահի աշխատակազմ և ՀՀ ԱԳՆ

Աննա Ռոբերտի Աղաջանյան (մայիսի 12, 1970(1970-05-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ։ Բելգիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (2020)։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1991-1992 թվականներին եղել է ՀՀ գերագույն խորհրդի տեղեկատվական և վերլուծության վարչության փորձագետ։
  • 1992-1993 թվականներին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի վերլուծական վարչության փորձագետ։
  • 1993-1996 թվականներին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկրորդ եվրոպական բաժնի երրորդ, երկրորդ, առաջին քարտուղար։
  • 1997-1998 թվականներին՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության առաջին քարտուղար (Նյու Յորք
  • 1999-2003 թվականներին եղել է ԱԳՆ միջազգային կազմակերպությունների ՄԱԿ-ի բաժնի վարիչ։
  • 2003-2006 թվականներին՝ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության խորհրդական։
  • 2006-2007 թվականներին՝ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների բաժնի վարիչ։
  • 2008-2009 թվականներին՝ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ։
  • 2009-2013 թվականներին՝ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության դեսպանորդ։
  • 2013 թվականին՝ ԱԳՆ աշխատակազմի քարտուղարության խորհրդական։
  • 2013 թվականի դեկտեմբերին ՀՀ Նախագահի հրաանագրով նշանակվել է Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)[2]։
  • 2016 թվականի մարտի 14-ին ՀՀ Նախագահի հրաանագրով համատեղության կարգով նշանակվել է Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)[3]։
  • 2018 թվականի մարտի 2-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Ինդոնեզիայի Հանրապետությունում և Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից[4]։
  • 2018-2020 թվականներին եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական։
  • 2020 թվականի հուլիսի 31-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել)[5]։

Դիվանագիտական աստիճաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Աննա Աղաջանյան, Կենսագրական տվյալներ(չաշխատող հղում)
  2. Ա. ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. Ա. ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ՄԱԼԱՅԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  4. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  5. «ՀՀ նախագահի հրամանագիրը Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար նշանակելու վերաբերյալ». www.mfa.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
  6. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]