Աննա Ավանեսյան (հաղորդավար)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Այս հոդվածը հաղորդավարուհու մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Աննա Ավանեսյան (այլ կիրառումներ)։
Աննա Հրանտի Ավանեսյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 31, 1984 (39 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավարուհի |
Աշխատավայր | Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն |
Աննա Հրանտի Ավանեսյան (հուլիսի 1, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավարուհի, լրագրողուհի, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության մամուլի քարտուղար։
Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննա Ավանեսյանը ծնվել է 1984 թ. հուլիսի 31-ին, Երևանում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Ռ. Միրոյանի անվան թիվ 77 միջնակարգ դպրոցում։ Այնուհետև սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնում։ Ավարտել է նաև նույն ֆակուլտետի մագիստրատուրան։
Աշխատել է որպես հաղորդավարուհի մի շարք ծրագրերում.
- «R&B» երաժշտական հաղորդում (Հ1)
- «Առաջին ծրագիր» առավոտյան տեղեկատվական-ժամանցային ծրագիր (Հ1)
- «Բարի գիշեր, հայեր» («Արմենիա»)
- «Առավոտ» ինֆորմացիոն ծրագիր («Արմնյուզ»)
- «Սպասիր ինձ» միջազգային հեռուստանախագիծ (Հ1)
- 2015 թվականից վարում է իր հեղինակային «Ճակատագրեր. Օվկիանոսից այն կողմ» հաղորդումը ԱՄՆ-ում, որը ցուցադրում է ՀՀ «Առաջին ալիքը»։
2013 թվականից Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մամուլի քարտուղարն է։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աննա Ավանեսյանը հանրային հեռուստաընկերության կայքում Արխիվացված 2014-10-16 Wayback Machine
- avproduction.am կայքում(չաշխատող հղում)