Անճոռնի ես 3
Պատկեր:Despicable Me 3 Poster.png | |
Տեսակ | կինոնկար և մուլտֆիլմ |
Ժանր | կինոկատակերգություն |
Կերպարներ | Balthazar Bratt? |
Շարքի մասն է | Despicable Me? և list of Illumination films? |
Ռեժիսոր | Պիեր Քոֆֆին |
Սցենարիստ | Սինքո Փոլ |
Հնչյունավորում | Սթիվ Քարել, Քրիստեն Ուիգ, Թրեյ Փարքեր և Ջենի Սլեյթ |
Պրոդյուսեր | Քրիս Մելեդանդրի |
Գործադիր պրոդյուսեր | Քրիս Ռենո |
Երաժշտություն | Էյտոր Պերեյրա |
Խմբագիր | Քլեր Դոջսոն |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Illumination Entertainment |
Դիստրիբյուտոր | Universal Studios և UIP-Dunafilm[1] |
Տևողություն | 90 րոպե |
Շարք | Despicable Me? և list of Illumination films? |
Պրիկվել | Անճոռնի ես 2 |
Սիկվել | Անճոռնի ես 4 |
Թվական | հուլիսի 6, 2017[2], օգոստոսի 25, 2017, հուլիսի 5, 2017, հունիսի 29, 2017[1] և հունիսի 30, 2017[3] |
Պարգևներ | |
MPAA վարկանիշ | PG |
Բյուջե | 75 000 000 $ |
Շահույթ | 1 034 799 409 $[5] և 264 624 300 $[6] |
despicable.me |
«Անճոռնի ես 3» (անգլ.՝ Despicable Me 3), Illumination Entertainment ստուդիայի լիամետրաժ համակարգչային մուլտֆիլմ, «Անճոռնի ես 2» նույնանուն ֆրանշիզայի երրորդ մասը և մուլտֆիլմի սիքվելը։ Պրեմիերան կայացել է 2017 թվականի հունիսի 14-ին Անսիի փառատոնին։ ԱՄՆ-ում պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի հունիսի 30-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուպերգործակալներ՝ Գրյուի և Լյուսիի ընտանիքում մեծանում են երեք երեխա։ Գրյուն հակաչարագործական լիգայի անդամ է, և նրա առաջադրանքն է խախտել Բալտազար Բրետտի պլանները, ով մանուկ հասակում հանդես էր գալիս, որպես բացասական կերպար հեռուստատեսային սերիալում, բայց սերիալը փակել են, երբ Բալտազարը մեծացավ։ Տղան ոխ պահեց, կարծելով, որ նա չի ինքնաիրացվել, և որոշեց դառնալ իսկական չարագործ։ Նա պատրաստվում է գողանալ հսկա ադամանդ։ Գործողությունը խախտվեց, բայց Գրյուն և Լյուսին չկարողացան բռնել չարագործին։
Չիրականացված առաջադրանքի համար ամուսիններին հեռացնում են լիգայից, իսկ մինիոնների մեծ մասը լքում են տիրոջը։ Հիմա Գրյուն և Լյուսին պետք է իրենց նվիրեն ընտանիքին։ Հաջորդ առավոտ նրանց հաղորդագրություն է ուղարկում Գրյուի զույգ եղբայր՝ Դրյուն, ում գոյության մասին Գրյուն ոչինչ չգիտեր։ Դրյուն առաջարկում է եղբորը միավորվել և հետ դառնալ հանցավոր անցյալ, ինչպես նաև վերականգնել կարգավիճակը լիգայում։ Երկուսով նրանց կհաջողվի կանգնեցնել Բալտազարին։ Մինչդեռ հանցավորին հաջողվում է գողանալ թանկարժեք քարը։ Անդամանդի ուժը նա պլանավորում է օգտագործել մեծ ռոբոտի մեջ, ինչի շնորհիվ նա կոչնչացնի Հոլիվուդը։
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մինիոնները» մուլտֆիլմի հաջողությունից հետո, Քրիս Մելեդանդրին՝ երկու մուլտֆիլմերի հեղինակը հայտնեց, որ մտադիր է ստեղծել երրորդ մասը, ստեղծելով լիարժեք տրիլոգիա[7][8][9]։ Բայց պաշտոնապես նախագիծը հայտարարվեց 2015 թվականի նոյեմբերի 18-ին։ Ֆիլմը սկսեցին նկարահանել 2016 թվականի փետրվարին։ Ֆիլմը հայտնվեց էկրաններին 2017 թվականի հունիսի 29-ին։
Մարքեթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի դեկտեմբերի 14-ին ներկայացվեց մուլտֆիլմի թրեյլերը[10]։
Դերերը թարգմանել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սթիվ Կարել - Գրյու/Դրյու,նրա զեւյգ եղբայրը
- Քրիստեն Ուիգ - Լյուսի,Գրյուի կինը
- Տրեյ Պարկեր - Բալտազար Բրետ
- Միրինդա Կոսգրոուվ - Մարգո,Գրյուի և Լյուսիի մեծ աղջիկը
- Դենա Գեյեր - Էդիտ,Գրյուի և Լյուսիի միջին աղջիկը
- Նեվ Շարրել - Ագնես,Գրյուի և Լյուսիի փոքր աղջիկը
- Դժուլի Էնդրյուս - Մարլենա,Գրյուի և Դրյուի մայրիկը
- Պյեր Կոֆֆին - մինիոններ, թանգարանի տնօրեն
- Էնդի Նայման - Կլայվ
- Մայկլ Բիտտի - սպիյով մարդ/ TMZ լրագրող
Ռուսական դուբլյաժ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերգեյ Բուրունով - Գրյու/Դրյու,նրա զեւյգ եղբայրը
- Ստանիսլավ Տիկունով - Բալտազար Բրետ
- Իրինա Կիրեեվա - Լյուսի,Գրյուի կինը
- Էլիզա Մարտիրոսովա - Մարգո,Գրյուի և Լյուսիի մեծ աղջիկը
- Վասիլիսա Էլդարովա - Էդիտ,Գրյուի և Լյուսիի միջին աղջիկը
- Վասիլիսա Սավկինա - Ագնես,Գրյուի և Լյուսիի փոքր աղջիկը
- Ալեքսեյ Վոյտյուկ - թանգարանի տնօրեն
- Անդրեյ Կազանցեվ - Ֆրիտց
- Ալեքսեյ Կոլգան - Սայլաս Նայսպոպս
- Յոլա Սանկո - Մարլենա,Գրյուի և Դրյուի մայրիկը
- Ալյոնա Ֆալալեեվա - Վալերի Դա Վինչի
- Դանիիլ Էլդարով - սպիյով մարդ/ TMZ լրագրող
- Իվան Կալինին - Կլայվ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.animenewsnetwork.com/news/2018-03-03/tomoyo-kurosawa-toshiyuki-toyonaga-win-12th-annual-seiyu-awards/.128510
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=despicableme3.htm
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ «'Despicable Me' Screenwriter Discusses Local Honor, Theme Park Attraction». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Comcast’s CEO Presents at Bank of America Merrill Lynch 2013 Media, Communications & Entertainment Conference
- ↑ When Does 'Despicable Me 3' Come Out? The Franchise’s Next Installment Could Conquer The World
- ↑ Korrespondent.net. «Появился трейлер мультфильма Гадкий я 3». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.